Առաջինը և միակ գվարդիականը


Հայկական վեց դիվիզիաներից հինգը կազմավորվել են Համաշխարհային մեծ պատերազմի սկզբին£ Բայց հարուստ և փառապանծ ծառայողական ու մարտական ուղի է անցել նաև 1921-22¬ին կազմավորված առաջին դիվիզիան, որին ավելի քիչ ենք անդրադառնում£ Նրա պատմությունը սերտ կապված է հայ ժողովրդի 20-30-40¬ական թվականների, Մեծ Հաղթանակի հետ, յուրաքանչյուր հայի հպարտություն է ներշնչում£ 1922 թ. սեպտեմբերի 22¬ին Խորհրդային Հայաստանի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի թիվ 157 հրամանով կազմակերպվել է «Առանձին հայկական լեռնա¬հրաձգային դիվիզիան», որի կազմի մեջ մտել են նախկին հայկական երկու հրաձգային և մեկ հեծյալ բրիգադները, 1923 թ. Բաքվում կազմավորված հրաձգային գունդը (բաղկացած հրետանու դիվիզիոնի հիման վրա ձևավորված հրետանու գնդից, կապի և ինժեներական վաշտերից և այլ տեխնիկական ու թիկունքային ստորաբաժանումներից)£ Դիվիզիան ընդգրկվել է «Առանձին Կովկասյան բանակի» կազմի մեջ, որը 1935 թ. հունիսին վերակազմավորվել է որպես «Անդրկովկասյան ռազմական օկրուգ», իսկ վերջինս ՀՊՄ¬ի սկզբին` «Անդրկովկասյան ճակատ»£ 1936 թ. դիվիզիան պարգևատրվել է «Կարմիր դրոշի» շքանշանով£ Մարտական և քաղաքական պատրաստությունը անցել է Հայաստանում£ Հրամանատար է նշանակվել Անդրեյ Մելիք-Շահնազարովը, կոմիսար` Վահան Բալյանը, տեղակալ` Քրիստափոր Արարատովը, քաղ. բաժնի պետ` Հայկ Հովսեփյանը, շտաբի պետ` Վլադիմիր Պրիտոմանովը£ Ա. Մյասնիկյանը, Հ. Բժշկյանցը (Գայը) իրենց համախոհների հետ ծավալել են ակտիվ գործունեություն` դիվիզիայի մարտունակության բարձրացման, ժողովրդի հետ կապի ամրապնդման համար£ Երևանում բացվել է սպայական դպրոց և երկու դասընթացներ հրամանատարների ու քաղաշխատողների համար£ Ե. Չարենցը Ա. Մյասնիկյանին պատկերավոր ներկայացրել է որպես «քայլող մոնումենտ»£ Գայի 10 հայրենանվեր պատգամները հիմք էին դարձել զորամասերում ուսուցման և դաստիարակության համար. ճիշտ միջանձնյա հարաբերություններ, բարեկամություն, երկաթյա կարգապահություն, նվիրվածություն ժողովրդի և ռազմական գործին, անձնազոհություն` հանուն հայրենիքի պաշտպանության, սխրագործության պատրաստականություն, գաղտնապահություն, գիտելիքների և ունակությունների կատարելագործում£ Խոսուն է մանկական (նախկին Կիրովի) այգում 1940 թ. կանգնեցված հուշարձանը` հետևյալ ուշագրավ մակագրությամբ` «Հերոսական բանվորագյուղացիական Կարմիր բանակի մարտիկներին` Երախտապարտ հայ ժողովրդից 29 նոյեմբերի 1940 թ.» Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թթ.°) առաջին իսկ օրերից հայկական դիվիզիան անցել է 8.000 ավելի կմ մարտական ուղի` տարբեր բանակների կազմում, տարբեր ճակատամարտերում, վայրերում և բոլոր դեպքերում պատվով է կատարել մարտական առաջադրանքները£ 1941 թ. 47¬րդ բանակի կազմում անցել է ծառայության Իրան¬Թուրքիա սահմանագծում, սեպտեմբերին` Հարավ-Արևմտյան ճակատում (38¬րդ բանակի կազմում), իսկ 1942 թ. մայիսից 21¬րդ բանակի կազմում ակտիվ մասնակցել է Պոլտավայի և Խարկովի մարզերի բնակավայրերի պաշտպանությանը£ Հուլիսից մինչև 1943 թ. փետրվարի 2¬ը 62¬րդ բանակի կազմում հերոսաբար և քաջարի մարտեր է մղել Ստալինգրադի բախտորոշ ճակատում, ինչի համար 1942 թ. նոյեմբերի 23¬ին Հայկական 76¬րդ Կարմրադրոշ դիվիզիան արժանացել է գվարդիականի կոչման` վերանվանվելով 51¬րդ գվարդիական դիվիզիա£ 1943 թ. հուլիսից Հայկական Կարմրադրոշ Գվարդիական դիվիզիան 6¬րդ գվարդիական բանակի կազմում մարտնչել է Կուրսկ¬Օռյոլ-Բելգորոդ մարզերի բնակավայրերի ազատագրմանը, իսկ 1944 թ. սկզբից 1¬ին Մերձբալթյան ճակատում, հրամանատար Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ մարտեր է մղել Բելոռուսիայում, Լատվիայում, Լիտվայում, Բալթիկ ծովի Կուռլանդիա թերակղզում` շրջափակման մեջ առնելով ֆաշիստական զորքերի մեծ զորախումբ£ Հենց այստեղ էլ դիմավորել է Մեծ Հաղթանակի օրը£ Այդ հերոսական մարտերի համար դիվիզիան արժանացել է Վիտեբսկյան պատվավոր անվանը, իսկ նրա երեք գնդերը` (154¬րդ, 156¬րդ և 158¬րդ) Պոլոցկյան պատվավոր անվանը£ Դիվիզիան ՀՄՊ տարիներին ազատագրել է 1000 ավելի բնակավայրեր, ոչնչացրել է հակառակորդի 50.000, գերի վերցրել 15.000 մարտիկներ և սպաներ, 6 անգամ շնորհակալության է արժանացել Գերագույն հրամանատարի կողմից, 20.000 զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, 40¬ն արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման£ Փառապանծ զորամիավորման կազմում հայերից աճել են 2 մարշալներ (Հ. Բաղրամյան և Հ. Բաբաջանյան), 50 գեներալներ, 200 գնդապետներ, որոնցից 4¬ը` ճակատի, 22¬ը` բանակի, 8¬ը` կորպուսի, 70¬ը` դիվիզիայի մասշտաբներով£ Հայկական 76¬րդ (51¬րդ գվարդիական) դիվիզիայի մարտական ուղին, սխրագործությունները հպարտություն են ներշնչում բոլոր հայորդիներին£

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ