«ԳԵՐԻՆ»


Արևի ճառագայթներից հեռվում շողշողում էին գետերը, դեղնած արտերն ու բլուրները£ Հորիզոնում, կարծես երկնքից կախված, ձգվում էր Կովկասյան լեռնաշղթան, ուր լեռների գագաթները հագել էին սպիտակաթույր պսակներ£ Զինվորը հայացքը կտրում է հեռուներից£ Շատ մոտ` ձորի այն ափին, բարդիներով փաթաթված ադրբեջանական Թ. գյուղն է, որը կարծես աշխարհից կտրված` բուսնել էր ձորի պռունկին£ Ինջա գետն օձագալար սողում էր գյուղի ոտքերի տակ ու իջնելով հարթավայր` գրկախառնվում էր Թարթառին£ Աղմուկով լվացվում էին զինվորական կաթսայիկները, որպեսզի ընթրիքին մաքուր ու պատրաստ լինեն£ Հանգստացող հերթափոխը նստած էր եղեգներից պատրաստված տաղավարում ու փռփռում էր զինվորական խոսակցության տուտը£ Դիրքապահն ակնդետ հայացքով չափում էր շփման գիծը, որտեղ թռչուններն անարգել ու առանց սահման իմանալու, երկինքը մկրատում էին մեկ մեր, մեկ` հակառակորդի գլխավերևում£ Դիրքապահը հանկարծ լարվեց, ապա զարմանքից աչքերը չռվեցին. հակառակորդի կողմից շփման գիծը հատել էր մի ձիավոր և «զմայլված աջ ու ձախ նայելով» գալիս էր մեր դիրքերը£ Զինվորը զենքը մարտական վիճակի բերեց ու հատուկ ազդանշանով իմաց տվեց ընկերներին...