Հենակետը մարտական վիճակում էր£


Ձիու վրա բազմածը երիտասարդ էր` մոտ 20-21 տարեկան£ Նա գուցե՞ խելագար էր, որ մտել էր ականապատված գոտի և ընդառաջ էր գնում ականների մահաբեր վտանգին£ Բայց ահա հրաշքով չեն բարձրանում ականի վրա. երևի ձին յուրահատուկ բնազդով էր քայլերն անում£ Ձիավորը տեսնելով մեր դիրքապահներին` անակնկալի եկավ, իսկ դեմքը երկյուղ էր արտահայտում£ Զինվորների ամուր ձեռքերը նրան վայր իջեցրին ձիուց, իսկ կենդանին հետ դարձավ ու վարգեց դեպի հակառակորդը£ Ձիուն գուցե շեյթանի տեղ դնելով կամ... մի քանի կրակաճեղքերից տեղաց գնդացրային կրակ, ապա մահաբեր ձայնը խլացավ խեղճ կենդանու վերջին խրխնջոցից£ «Կամավոր գերին» պատմում էր, որ Բաքվից է և եկել էր Թ. գյուղ տատի մոտ£ Նա ընկճված ու սփրթնած էր£ Զինվորները նրան թեյ տվեցին ու հանգստացրին... այնուամենայնիվ, զբոսանքը ադրբեջանցի երիտասարդի վրա թանկ էր նստել£ ...Ամեն գիշեր Թ. գյուղից լսվում էր լացի ձայն. երևի «գերու» տատն էր ողբում£ Հետո, մի գեղեցիկ օր դիրքապահները իմացան, որ «գերուն» ուղարկել են իր երկիրը ու համոզված էին` էլ չեն լսի լացի ձայնը, բայց այդ գիշերը լացի ձայնն ավելի ուժեղ էր ու դաժան£ 23.09.1999 թ., գ. Մատաղիս Հ. Գ. Բոլոր հետ վերադարձրած գերիների նման, ադրբեջանցիները ակամա գերուն էլ էին ենթարկել հալածանքների ու խոշտանգումների£