Այսպե°ս հաղթեցինք


Մինչ Մեծ հայրենականում խորհրդային ժողովուրդների միակամ պայքարով, 20 միլիոն զոհերի գնով նվաճած փառահեղ հաղթանակի 65¬րդ տարեդարձին նվիրված նորաբաց ցուցահանդեսին հաղորդակցվելը` Ազգային պատկերասրահ ոտք դնելուն պես կրկին հայտնվում ես մեր ժողովրդի պատմության ամենադառնաղի էջերի վրա լույս սփռող «Փրկված մասունքներ» ¬ի տիրույթում£ Հայաստանի պատմության թանգարանի առաջին հարկի մի քանի սրահներում ներկայացված հազվագյուտ լուսանկարները` Արևմտահայաստանում հիմնովին ավերված ու թալանված հայկական հուշարձանների (1914 թ. տվյալներով` 2549 եկեղեցական շինություններ են եղել մեր մայրենի դրախտավայրում, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի 1974 թ. տվյալներով` 1923¬ից հետո պահպանված 913 կառույցներից 464¬ը «անհետացել» են, 252¬ը` ավերակվել, 197¬ը` հիմնանորոգման կարիք ունեն), հրաշքով փրկված ծնծղաները, խաչերն ու գրքերը, Մշո Սբ. Առաքելոց վանքի հայաբախտ դուռը և Արշիլ Գորկու «Մորս ասեղնագործ գոգնոցը» խորագրով ցուցադրված հերոսական Վանի տարազներն ու ժողովրդական վարպետների բացառիկ «ասեղնանկարները» Հայոց ցեղասպանության 95¬ամյակի արնատամուկ իրողութ յան վրա են միտքդ կենտրոնացնում£ Մեծ Եղեռնի փաստի երկարաձգվող միջազգային ճանաչման ու պատշաճ դատապարտման մասին խորհելով` բարձրանում ես երկրորդ հարկ£ Աջակողմյան 3 ցուցասրահներում պիկասոյաոճ իր տենդագին ձեռագրով 1965¬ից ձեռնարկած «Ջարդը» պատկերաշարի 30 աշխատանքով շարունակում է պարսավել հայասպանդը իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնին£ Չսթափված եղեռնասուգի տրամադրությունից (բարձրաձայնումը, միանգամայն հիմնավորված, շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում)` «թերթում» ես պատմական հաջորդ խոշոր իրադարձության մասին կերպարվեստի ուրույն լեզվով պատմող «էջը»` դիմահայաց ցուցասրահներում ձևավորված£ Անմիջապես որսում ես առաջին հաղթանշանը` Մարտիրոս Սարյանի վրձնած «Ծովակալ Հ. Իսակովի դիմանկար»¬ով (արդեն ծովազուրկ` ծովակալ ունեցանք), որն ասես քեզ է նայում Երեմ Վարդանյանի քարակերտ «Պատանի պարտիզաններ»¬ի թիկունքից, նրանց հերոսական հոգեկերտվածքով ինքն էլ հպարտ£ Շոյվում է ազգային սնապարծությունդ, մասամբ հաղթահարում ես հավերժասուգի տրտմությունդ և պատկերասրահի ֆոնդերից ներառված 53 ստեղծագործություններով (գեղանկար, գծանկար, փորագրություն և քանդակ) շուտով հավաստիանում` անձնվեր ու միահամուռ պայքարով միայն կարելի է դիմագրավել պատերազմական արհավիրքներին, ճշմարիտ հայրենասիրությամբ ու անկոտրում հավատով£ Ակամա զուգահեռ ես անցկացնում XX դարի առաջին և երկրորդ աշխարհամարտերում նախնիներիդ դրսևորած համազգային վարքագծին£ Առանց պղծելու անշիրիմ նահատակների հիշատակը` պատմական ճշմարտությանը համակերպվում. անհամեմատ քիչ զոհեր ենք տվել այն վայրերում, որտեղ արևմտահայերը անվախ մարտնչել են թուրք ելուզակների դեմ... Մայիսյան հաղթանակի 65-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում հատուկենտ գործեր ես գտնում ցնծության£ Գուցե փոքրաթիվ ընդգրկումն է նախադրյալը (Մեծ Հայրենականի թեմայով կերպարվեստի անհամար աշխատանքներ են ստեղծվել) քեզանում շուտով արմատավորվող այն մտայնության, որ այս ցուցահանդեսով կազմակերպիչները հետապնդել են «Ինչպես մենք հասանք հաղթանակի» գլխավոր ասելիքը£ Պատերազմական ընթացքի տպավորիչ դրվագներն են կենդանացնում Գևորգ Բրուտյանի փորագրագծանկարների շարքը, Արտաշես Պապոյանի, Նիկողայոս Նիկողոսյանի և Ղուկաս Չուբարյանի քարեղեն «Հանգիստը», «Չեմ ասի»¬ն ու «Անընկճելին»: Ինչպես նաև` Էդվարդ Իսաբեկյանի («Տանյա») ու Անատոլի Գրիգորյանի («Վերադարձ»), Վարդգես Աղաբաբյանի («Հաղթանակը Ստալինգրադի տակ»)° ու Սիմոն Գալստյանի («Ճակատային ընկերներ»), Սարգիս Մուրադյանի («Որդիները չվերադարձան», «Վերադարձ») ու Ցոլակ Ազիզյանի («Հումբոլտ Հայմ ամրոցի կապիտուլյացիան...») գեղանկարները£ Առաջին անգամ կերպարվեստասերներին ցուցադրվող Տարագրոս Տեր¬Վարդանյանի (1878-1953 թթ.) գորգի ու ափսեների մանրակերտ 6 էսքիզներում ոչ միայն տարբեր պատերազմական միջադեպեր, այլև Հակոբ Կոջոյանի «դպրոցի» վարպետ շարունակությունն ես տեսնում£ Նալբանդյանի, Սուրյանինովի, Յուստերի ու Բիրզգալի ազդեցիկ քաղաքական պլակատներով վերստին ընդունում ես դիպուկ պրոպագանդայի գաղափարական ներգործուն ուժը£ Կերպարվեստագետ այցելուներից ոմանք քամահրանքով են ընկալում սոցռեալիզմի դրսևորումները, բայց նրանց պարզունակ թվացող այդ գեղագիտության շնորհիվ այսօր պարզ արտահայտչականությամբ է հատկապես նոր սերունդներին ներկայանում իրենց անծանոթ պատմական անցյալը, հայրենասիրության անզուգական դասերով£ Կարևորը` անպաճույճ հիմնավորում հաղթանակի հասնելու դժվարին ճամփան£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ