Ամուսնալուծություն և որդեգրում


Հոլիվուդյան արտիստուհի Սանդրա Բալոկը ապահարզանի հայց է ներկայացրել և հանրությանը ներկայացրել է իր որդեգրած երեխային£ People հանդեսին տված հարցազրույցում 45-ամյա Բալոկը հայտարարել է, որ ինքը հիմա մենակ է դաստիարակելու Լուի Բարդո Բալոկ որդուն£ Սանդրան և ամուսինը` Ջեսի Ջեյմսը դեռևս 4 տարի առաջ էին որոշել երեխա որդեգրել£ Այս տարեսկզբին նրանք ձևակերպեցին բոլոր փաստաթղթերը` ստանձնելով Նոր Օռլեանում ծնված տղայի խնամակալությունը£ Բայց մինչ ընտանեկան այս գաղտնիքը կհասցնեին հրապարակել, պարզվեց, որ Ջեյմսը սիրավեպ է սկսել դաջվածքների մոդել Միշել «Բոմբա» Մակգիի հետ£ Սանդրան, իհարկե, չէր կարող ներել և ապահարզան է պահանջել£ Ուսամա բեն Լադենը Վաշինգտոնում է Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` հերքելով լրատվամիջոցներում հայտնված այն հաղորդագրությունը, թե «Ալ¬Քաիդա»¬ի առաջնորդը թաքնվում է Իսլամական Հանրապետությունում (տեղեկացրել է AFP¬ն)£ Իրանի ղեկավարը պնդում է, որ բեն Լադենը լավ հարաբերություններ է ունեցել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ£ Ահմադինեջադի խոսքերով` նրանք «նավթային բիզնեսի գործընկերներ էին», մինչդեռ իր երկիրը նրա հետ երբեք չի համագործակցել£