Օբաման` անհավատարիմ ամուսի՞ն


Ամերիկյան լրագրողները պատմել են իրենց երկրի նախագահի ու նրա նախկին օգնականուհի, 35¬ամյա Վերա Բեյքերի գաղտնի սիրավեպի մասին£ Նրանց ենթադրությամբ` այդ կապը եղել է դեռ 2004¬ին, երբ Բարաք Օբաման սենատի անդամ էր ընտրվում£ Ամուսնական անհավատարմության մասին պատմել է ամերիկացի առաջնորդի վարորդը` իր անձը գաղտնի պահելու պայմանով£ Վերան Օբամայի օգնական է աշխատել նրա նախընտրական շտաբում£ Նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին հավաստող վարորդն ասել է, որ նրանք գիշերել են Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում, իսկ ինքն իր ղեկավարի ընկերուհուն այդ հյուրանոց տանելուց հետո գումար է ստացել` լռելու համար£ Բեյքերի անունն, իհարկե, հյուրանոցում չի գրանցվել£ National Enquirer հրատարակությունը, Օբամային մեղադրելով ամուսնական անհավատարմության համար, նաև հաղորդել է, որ խուզարկուները փորձում են ձեռք բերել այդ փաստն ապացուցող տեսաերիզը£ Հականախագահական կազմակերպությունները 1 մլն դոլար են առաջարկում այն վկաներին, ովքեր կհաստատեն ամուսնական անհավատարմությունը£ Դեռևս 2008¬ին Բեյքեր¬Օբամա կապի մասին գրել էր Daily Mail¬ը, սակայն այն ժամանակ դա ընկալվում էր իբրև սոսկ բամբասանք£ Հիմա Մարտինիկում բնակվող Վերան հերքել է այդ խոսակցությունները` հայտարարելով, որ նախագահի ու իր միջև «ոչինչ չի եղել»£