ԲՐՅՈՒՍՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԺՎԱՐ ՕՐԵՐ ԵՆ


 

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին` առանց նախարարի գիտության հանրապետության տարածքից բացակայելու համար: Իսկ Զոլյանն էլ նախարարին ոչնչություն է համարել` նրա հրամանը վիճարկելով դատարանում: Բայց պարզվում է, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ սերտ շփումներ հաստատած և համալսարանի ներսում ԲՀԿ-ական քարոզչություն իրականացնող ռեկտորին խիստ նկատողություն հայտարարելը շատ ավելի խոր արմատներ ունի: Այստեղ ԿԳՆ-ն ստուգումներ է անցկացրել և մեծ բացթողումներ բացահայտել, որոնց մասին էլ պատրաստվում է հայտարարություն անել նախարարությունը:

Այն, որ Զոլյանը համալսարանում շատ վաղուց սեփական օրենքներով է գործում` որևէ մեկին գաղտնիք չէ: Այստեղից ժամանակ առ ժամանակ հեռանում են դասախոսներ` չկամենալով բարձրաձայնել իրենց հեռանալու իրական պատճառների մասին: Իսկ հիմա էլ պարզվում է, որ այստեղ նաև ֆինանսական լուրջ խախտումներ կան: Ուրեմն, սպասենք նախարար-ռեկտոր հակամարտության «երկրորդ սերիային»: