ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՊԱՅՔԱՐԻՑ
ԿԸՀ-ն, քննարկելով մի շարք դիմումներ, հարգել է դիմումատուների խնդրանքներն ու գրանցումից հանել ԱԺ պատգամավորության մեծամասնական թեկնածուներ Արսեն Լևոնյանին (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանին (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանին (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանին (թիվ 28 ընտրատարածք):
Նշենք, որ Մերուժան Մխոյանին օրերս ծեծի էին ենթարկել և ստիպել հանել իր թեկնածությունը, իսկ ծեծողներն էլ եղել էին Նահապետ Գևորգյանի հարազատները:
Համամասնական ընտրակարգով ներկայացված մի շարք թեկնածուներ ևս ինքնաբացարկ են հայտնել և դուրս եկել ցուցակներից: Իսկ ահա հանրությանը հետաքրքրում է, թե արդյո՞ք ինքնաբացարկով իր թեկնածությունը ՀՀԿ համամասնական ցուցակից կհանի «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ և ընդդիմադիր գործիչ Տիգրան Խզմալյանի կինը` բժշկագիտության դոկտոր Կարինե Միրզոյանը:
Ըստ Մաշտոցի պուրակում հանրահավաքներ հրահրող ամուսնու հայտարարության` իր կնոջն ընդգրկել են համամասնական ցուցակում առանց նրա գիտության: Սակայն հավանաբար Խզմալյանը մոռանում է, որ հիմա բոլորս գրագետ ենք և գիտենք թեկնածուների առաջադրման կարգը: Անձը պարտավոր է տեղեկանք ներկայացնել բնակության վայրից: Ուրեմն, տիկին Կարինեն ներկայացրել է տեղեկանքը: Սակայն այս մասին լռում են, որպեսզի ամուսինը չզրկվի այն դրամաշնորհներից, որոնք տրամադրում են որոշ միջազգային կազմակերպություններ` Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար: