«ԼՖԻԿ ՍԱՄՈՆ» ԱՂՔԱՏԱՑԵ՞Լ Է


 

Վերջին շրջանում շատերն են նկատել, որ Սամվել Ալեքսանյանն իր կես միլիոն դոլար արժողությամբ «Ռոյս-Ռոյս» մակնիշի ավտոմեքենայի փոխարեն վարում է մի մեքենա, որն ընդամենը 12 հազար դոլար արժե: Ոմանք պնդում են, որ սա նախընտրական մարտավարություն է, օլիգարխն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրողների համակրանքը շահի, մարդիկ մատնացույց չանեն նրա ավտոմեքենան, չխոսեն նրա անբավ ունեցվածքի մասին:

Պատգամավորության թեկնածուն նաև նախընտրական հաշվեհամար է բացել, որին պիտի գումարներ փոխանցվեն: Ճիշտ է, դա ընդհանուր կարգ է: Եվ «Աղքատ Ղազարոսի» դիմակն առած Ալեքսանյանը հազիվ թե այնքան աղքատացած լինի, որ քարոզարշավ կազմակերպելու հույսը դնի ուրիշների ֆինանսական աջակցության վրա: Ուրիշների միջոցով հենց ինքն էլ կհարստացնի հաշվեհամարն այն չափով, որ հետո կարողանա նաև ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնել: Իհարկե` ոչ իրականում ծախսածի, այլ` հաշվեհամարի պարունակության չափով: