«Սիոնիստական ցանցը»` Իրանում


 

Իրանի Անվտանգության և հետախուզության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ հայտնաբերել է ահաբեկչական խոշոր ցանց, որին աջակցել է «սիոնիստական վարչախումբը (տեղեկացրել է IRNA-ն): Տեղեկատվությունը հավաստիացնում է, որ կազմակերպության անդամների անձերը պարզված են, և բոլորն էլ ձերբակալված են:

Երկրի հակահետազոտական ծառայության տվյալներով` քողազերծված խմբավորումը ծրագրել էր Իրանի տարածքում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականաց նել:

Բարեբախտաբար` չեն հասցրել:

Պաշտոնական Թեհրանը պարբերաբար իրազեկում է իսրայելական ու ամերիկյան «լրտեսական ցանցերի», ինչպես նաև առանձին «գործակալների» հայտնաբերման մասին: Ու որպես կանոն` արագընթաց փակ դատընթացներով նրանք մահապատժի են ենթարկվում:

Ոչ առաջ Թեհրանում բացահայտվել էր իսրայելական գործակալների մեկ այլ ցանց, որի անդամները հատկապես գիտնականներին էին սպանում: Հետագայում ամերիկյան NBC հեռուստաալիքի աղբյուրներն անուղղակիորեն հաստատել էին այդ տեղեկատվությունը:

Ասել կուզի` իրանաիսրայելյան դավերի կաթսան եռում է վաղուց ի վեր: Իսրայելի կողմից նման բացահայտումների մասին ոչինչ չի ասվում: Ստացվում է, որ Իսրայելն ավելի ակտիվորեն է գործում: Պատերազմական բացահայտ սպառնալիքներից զատ ու դրանք ի կատար ածելուց առաջ փորձում է ներքին խժդժություններ հրահրել Իրանում: Վերջինս ավելի հանգիստ է, ինքնավստահ պետությանը վայել անհողդողդությամբ: Իսրայելն էլ հազիվ թե անտեղյակ է այս երկրի հզորության մասին: Անտեղյակ չէ, բայց փորձում է: Իսկ այսպիսի փորձերը սովորաբար մի օր փորձանք դառնում են: