Կես միլիարդ` տնանկից


 

Քանի տուն կառներ 500 միլիոն ռուբլիով 21 տարեկան անօթևան Ալ. Մալկովը: Էն էլ ո˜նց կառներ, կտնավորվեր, անտառում սնունդ չէր հայթայթի ու փողոցում չէր քնի: Բայց ընդհանրապես փող չի ունեցել: Ու հիմա պետք է ճիշտ այդքան տուգանք վճարի, որովհետև չմարած սիգարետը անփութորեն նետել էր անտառում, ու դրա կայծից մե˜ծ բոց է բռնկվել: Ամենաուղիղ իմաստով. անտառը հրդեհվել է:

Դատարանը Մալկովին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարվա ուղղիչ աշխատանքների` աշխատավարձի 10 %-ը հօգուտ պետության բռնագանձելու պայմանով: Սա դեռ ոչինչ: Ալեքսանդրը նաև իր պատճառած վնասի հատուցում պետք է վճարի` 581 միլիոն 683 հազար 612 ռուբլի: Չվճարելու դեպքում` նա կհայտնվի բանտում:

Գուցե դա ավելի նախընտրելի է. գոնե պատիժը կրելու ընթացքում գլխին տանիք կունենա: