Որ երկրում են ավելի կոպիտ


 

Հաճախ օտար երկրում հայտնվելով` մարդիկ անհարմար իրավիճակների մեջ են հայտնվում` իրենց զգալով ինչպես անկոչ հյուր: Սա բավական տարածված երևույթ է: SkycΖnner. CoΗ տուրիստական կայքը հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել` հրապարակելով այն երկրների անվանումները, որոնց բնակիչներն առավել կոպիտ ու անբարյացակամ են այլազգիների նկատմամբ: Բուռն արձագանքներն, անշուշտ, չեն ուշացել: Առաջին «պատվավոր» հորիզոնականներն զբաղեցնում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

Ուսումնասիրության հեղինակները, հաշվի առնելով այն փաստը, որ Ֆրանսիան ավանդաբար համարվել է պճնամոլության երկիր, այնքան էլ անսպասելի չեն համարում առաջին հորիզոնականում գտնվելը: Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը համապատասխանաբար զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Ի դեպ, քվեարկողների 60 %-ը բրիտանացիներ են, այսինքն նրանք աչքի են ընկնում ոչ միայն կոպտությամբ, այլև համեստությամբ: Ոչ վաղ անցյալում ևս բրիտանացիները քվեարկել էին «աշխարհի ամենավատ զբոսաշրջիկ» տիտղոսին արժանանալու համար: Իսկ կայքի` Ռուսաստանի շուկայի զարգացման հարցերով կառավարիչը հայտարարել է, որ ռուսների` անգլերենով հաղորդակցվելն ու բառացի թարգմանությունը օտարերկրացու ականջին միգուցե կոպիտ են թվում, մինչդեռ արտահայտված բացասական վերաբերմունք ըստ նրա իր հայրենակիցները չեն ցուցաբերում այլազգիների նկատմամբ: