ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Բաղնիքդ անուշ»-2 կամ ոչ թե մաքուր ընտրություն, այլ` մաքուր ընտրազանգված Մեծամասնական ընտրակարգով Վանաձորում պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանն իր պոտենցիալ ընտրազանգվածին բաղնիքում անվճար լողանալու կտրոններ է բաժանել: Ընտրակաշառքի այս յուրօրինակ տարբերակը «ամբողջացնելու» համար իր շտաբի անդամներին էլ ճիշտ կլիներ «գործուղել» բաղնիք` ընտրողներին քիսայելու կարևոր գործը իրականացնելու համար: Արդյունքում կստացվեր մաքուր ու թափանցիկ ընտրազանգված: Բայց արդյո՞ք նույն որակի ընտրություն: Մեր քաղաքական կյանքը «տեղով» թատրոն է Վանաձորում առաջադրված պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանն էլ ապագա ընտրողներին թատրոնի տոմսեր է բաժանում, երևի մտածելով, որ ժողովրդի հոգևոր հարստացումը ավելի կարևոր է, քան նյութականը: Հորդորում ենք վանաձորցի թեկնածուին` ոչ թե թատրոնի, այլ կրկեսի տոմսեր բաժանել մարդկանց, քանզի ՀՀ քաղաքական կյանքի շատ դրվագներ սերտորեն առնչվում են արվեստի հենց այս ժանրին: Սեդրակ Սարոյանն ընդդեմ «ճոյտատիրության» Պատգամավորության թեկնածու էջմիածինցի Հակոբ Հակոբյանի նկատմամբ «վերաբերմունքը» մի ավելորդ անգամ ապացուցում է, որ որոշ ուժեր ամեն ինչ անելու են` Հայաստանում ճոյտատիրական կարգերը իսպառ արմատախիլ անելու ուղղությամբ: Ահմադինեջադը` Բուշին - Իրանը ոչինչ չունի կորցնելու, բացի... Իսրայելից: «Շարժական օրացույցի» խերը Ընդիմադդիրները շարունակում են համոզված պնդել, որ ապրիլի 1-ի խաբելու օրը, ըստ «շարժական օրացույցի», այս տարի նշվելու է մայիսի 12-ին: Շառից-փորձանքից հեռու Ասում են` Գագիկ Ծառուկյանը հորդորել է իր մորը` քաղաքական «լաբիրինթներից» և «քոքված» լրագրողներից հեռու մնալ ու զբաղվել «անշառ» ձեռներեցությամբ: Լայնությունը` ընդդեմ երկարության Ըստ վերլուծաբանների, եթե Կարս-Ախալքալաք երկաթգիծը «երկարի», Իրան-Հայաստան գազամուղը առայժմ կլայնանա, իսկ հետագայում շատ կերկարի: Քաոսային «էրոտիկա»` Ուկրաինայում Ըստ կինեմատոգրաֆիստների` Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է լավ սցենար հանդիսանալ` Յուշչենկո-Տիմոշենկո տանդեմի վերաբերյալ արդեն ոչ թե էրոտիկ, այլ պոռնոֆիլմ նկարահանելու համար: Իհարկե, կհրավիրվի նաև Սահակաշվիլին: Սեռական փոքրամասնության դիմումը քաղաքական կուսակցություններին ու պատգամավորության թեկնածուներին Ոչ մի սև կամ սպիտակ PR: Եթե PR` միայն երկնագույն: Լուր Չստուգված տեղեկությունների համաձայն, Ռիչարդ Հոգլանդի բոյֆրենդը ճանաչել է ցեղասպանությունը: Այս հողի վրա նրանց ընտանիքում կռիվ է ընկել:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ