ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Համաձայն ՀՀ նախագահի 2007թ. ապրիլի 4-ի հրամանագրի, Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համաձայն ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի` կառավարության գործունեությունը կարգավորելու վերաբերյալ ՆՀ-1064 հրամանագրի 74.5 կետի, նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ ղեկավարի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը: Պաշտպանության նախարարության կանոնադրության 10-րդ կետի համաձայն, նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները, իր իսկ հանձնարարությամբ, կատարում է առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նախարարի տեղակալներից մեկը ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ n Հայաստանի եւ Չինաստանի նախագահները միմյանց շնորհավորել են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի առիթով: Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյա հոբելյանի առիթով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Չինաստանի նախագահ Խու Ձինթաոն միմյանց շնորհավորական ուղերձներ են հղել: Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում մասնավորապես նշելով, որ Չինաստանն առաջին պետություններից մեկն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը` հատուկ կարեւորել է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի եւ Չինաստանի համապարփակ համագործակցության հետագա ծավալումը կնպաստի մեր ժողովուրդների բարօրությանն ու բարեկեցությանը: Չինաստանի նախագահ Խու Ձինթաոյի ուղերձում ասվում է, որ անցած 15 տարիների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի երկկողմ հարաբերություններն անշեղ զարգացում են ապրել, իսկ փոխադարձ վստահությունն անընդհատ անրապնդվել է: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության հարաբերությունների հաստատումը ու զարգացումը բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից: ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ` ծննդյան տոնի կապակցությամբ: Մաղթում ենք առողջություն, կորով, անկոտրում կամք և նորանոր ձեռքբերումներ բանակաշինության պատասխանատու ոլորտում: Թող այսուհետ միայն խաղաղ պայմաններում բազմապատկվեն Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները` կրկնապատկելով Ձեր ուժն ու եռանդը` ի նպաստ Հայոց բանակի հզորացման: