Մեր հասարակությունները տղամարդկային հասարակություն են.

ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն ՊՈՂՈՍՅԱՆԸ

- Քսան տարին պետության կյանքում ընդամենը մի ակնթարթ է: Բայց հաշվի առնելով միջազգային ասպարեզում գործընթացների արագությունը, մի տեսակ աշխարհից կտրվածության զգացում է առաջանում, խորանում է իշխանություններից դժգոհությունը: Որո՞նք են անցումային կոչվող ժամանակաշրջանի հոգեբանության արմատները:

- Հարցադրումն ինքնին շատ խնդրահարույց է: Ժամանակների հետ փոխվում է նաև մարդկային մտածողությունը. նոր հովեր են գալիս, և փոխվում է նաև հոգեբանությունըΚ Հոգեբանությունը խորհրդային ժամանակաշրջանում ավելի շատ որպես տեսություն էր զարգանում, քան գործնականում: Արգելված էր քաղաքական գործիչների կյանքի ուսումնասիրությունը: Ինչպես ասում են, երկաթե վարագույր էր բոլոր բնագավառներում. ամեն ինչ ենթարկվոմ էր գաղափարախոսության հունին: ԽՍՀՄ փլուզումից հետո, ներկայում` անցումային շրջանում կարծես մի նոր իրողության մեջ ենք, որը դեռևս ոչ մի բանաձև չունի, թե ինչ է իրենից ներկայացնում: Ամենաթողտվությունից, երբ ով ինչ ուզում ասում է, դեմոկրատիայի հոտ չի գալիս: Սա ևս մի հոգեբանություն է, երևի անցումային շրջանի հոգեբանություն: Մարդը վերջապես կարողացավ խոսել, ասել հոգում կուտակվածը, նա բղավում է, ինչպես երեխան: Վերջինս շատ անգամ լաց է լինում` իր բողոքը արտահայտելով, բայց հաճախ չգիտակցելով, թե ինչ է ուզում: Մենք նույն այդ կարգավիճակում ենք:

- Արդյո՞ք այսօրվա խնդիրների պատճառը մենք շատ չենք փնտրում ԽՍՀՄ-ի մեջ, կարծես խորհրդային ժամանակաշրջանում ոչ մի լավ բան չենք ունեցել:

- Ուղղակի, երբ վերանայվում է խորհրդային ժամանակաշրջանում ձեռք բերվածը, ցավոք, ունքը շտկելու փոխարեն հաճախ աչքն էլ են հանումΚ

- Ի՞նչ կասեք նոր ձևավորվող հարաբերություններում կանանց դերի մասին: Այդ հարցը հաճախ է քննարկվում մեզանում:

- Սա համաշխարհային բնույթի հարց է: Կնոջ դերը հայ իրականության մեջ գնալով նսեմացվում է, որը երևի անցումային ժամանակաշրջանի իրագարձություններով է պայմանավորված: Իսկ հայ կնոջ կերպարը ընդհանրապես շատ բարձր է գնահատվել: Մենք ունեցել ենք անվանի կանայք, թագուհիներ... Բոլորովին այլ կերպ է հայ կինն իրեն դրսևորել Ցեղասպանության ժամանակ. թուրքի ձեռքը չընկնելու համար ինքնազոհության է դիմել: Բայց այսօր կինը շատ է փոխվել. նա գնում է փող վաստակելու` նույնիսկ մարմնավաճառությամբ:

- Կինը երեխաներ ունի, որոնց հարկավոր է կերակրել, իսկ եթե դրա համար այլ միջոց չկա...

- Ճիշտ է, հանուն երեխայի կինը դիմում է ինքնազոհության`գոյապահպանական խնդիր է լուծում:

- Ղարաբաղյան պատերազմում տեսանք իրողություններ, որոնք միայն կինոներում էինք տեսել: Ես հանդիպել եմ կանանց գնդի, որին զինվորագրված հայուհիները բոլորն էլ ժամանակակից, խնամված գեղեցիկ արտաքինով էին և... ինքնաձիգն ուսերին: Թշնամին սարսափում էր նրանցից. գիտեին` այդ կանայք տղամարդկանցից շատ ավելի կատաղի էին մարտում:

- Դիպուկ օրինակ բերեցիք: Կանայք և երեխաները խոցելիության նույն աստիճանն ունեն: Եթե ինչ-որ բան է լինում, ասում ենք առաջին հերթին կանանց, երեխաներին և ծերունիներին փրկեք: Կանայք ինքնահաստատաման խնդիր ունեն: Կինը պաշտպանվել է ուզում և ձգտում է այնպիսի տեղ զբաղեցնել սոցիալական դաշտում, որ իրեն պաշտպանի. գոյաբանական խնդիր է լուծում: Ընդհանրապես մեր հասարակությունները տղամարդկային հասարակություններ են, կանացի չեն, որովհետև հասարակութ յունը ձգտում է պաշտպանված լինել:

- Այդտեղից չի՞ բխում արդյոք «տղամարդ կին է» արտահայտությունը, որը որպես հաճոյախոսություն է հնչում:

- Այո, դա շատ տհաճ արտահայտություն է: Հետաքրքիր բան կա. Աստվածաշունչը թարգմանել են ռաբբիները: Այդ առաջին թարգմանիչները կնացած են եղել, և ըստ էության, Աստվածաշնչում գրված չի եղել, որ կինը ստեղծվել է Ադամի կողոսկրից, այլ գրված է` Ադամի կողքին: Այսինքն` կինը եղել է ինքնուրույն սուբյեկտ: Եվ այդ աստվածաշնչյան պատմությունը վերաբերմունք է փոխել կնոջ հանդեպ: