Ով` զենքով, ով` թուղթուգրով


Պերմցի ակտիվիստները, ովքեր Հակամայդան շարժում են ստեղծել, որոշել են ամերիկյան և ուկրաինական առաջնորդների դեմքերով վուդու տիկնիկներ վաճառել:

Նրանք տիկնիկների հետ փաթեթավորել են ասեղներ և Ուկրաինայի օգտին խոսող քաղգործիչների դիմապատկերներով սոսնձաթղթեր:

Այդ ամենը նրանք արդեն ցուցադրել են Մոսկվայում կազմակերպված ակցիայի ժամանակ լցոնված 50 ամերիկյան դոլարներով և «արյունոտ» դրոշներով. այն տանող ակտիվիստները հագել էին ՆԱՏՕ-ի ռազմիկների համազգեստ:

«Մոգական այս հավաքածուների գինն էլ է որոշված` 1000 ռուբլի: Վաճառքից գոյացող գումարն ուղարկվելու է դոնբասցի երեխաներին (գրել է BjgΗir.net-ը):

Վուդուն ավանդական աֆրիկյան կրոն է, որն Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում պետական կարգավիճակ ունի: Սակայն մեր օրերում այն ավելի հայտնի է որպես սարսափելի պաշտամունք, մութ ու խորհրդավոր հավատք: Շատերը հավատում են, որ վուդու տիկնիկների միջոցով ևս ուժերի հետ անեծքներ են իրականացվում: