Այդ աղմկասեր Լեդին


Արտառոցությունների սիրահար ամերիկյան փոփ-աստղ Լեդի Գագան պահվածքը չի փոխում նույնիսկ բարեգործություն կատարելիս:

Այս անգամ նրան սեփական առողջությունը չի անհանգստացրել` ընկմղվելով Միչիգանի Չիկագո լճի սառցակալած ջրերի մեջ: Նպատակը` մտավոր շեղումներ ունեցող մարդկանց համար մարզական միջոցառումներ կազմակերպող «Հատուկ Օլիմպիադա» հասարակական կազմակերպության օգտին գումար հավաքագրելն էր:

Իհարկե, նա միայնակ չի եղել: Սառցաջրերում զանգվածային լողին մասնակցել է ավելի քան 4,5 հազար մարդ (հաղորդել է ՏԱՍՍ-ը): Լեդի Գագան իր փեսացուի և դերասան Թեյլոր Քիննի հետ ջուրն է մտել լճի այն հատվածում, ուր լող էին տալիս հսկա սառցաբեկորներ: Երգչուհին շալվար և մարզաշապիկ էր հագել, իսկ ուղեկիցները միայն կիսավարտիքով ու կեպիով էին:

Լճափին ջերմաստիճանն այդ պահին 0 աստիճան էր: Չմոռանանք, որ այս ձմեռ Չիկագայում չափազանց ձյունառատ ու սաստիկ ցուրտ էր, իսկ փետրվարն ամենացուրտն էր` վերջին 140 տարում:

Բարեգործական միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարի հավաքվել է ավելի քան 1 միլիոն դոլար: Գրեթե այդքան էլ հավաքվել էր անցյալ տարի, երբ Միչիգան լճի սառցաջրերում լող տվողների շարքում եղել է ճանաչված դերասան և հեռուստավար Ջիմի Ֆէլոնը: