ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկել է հավաք-դասընթաց


ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 1-ը զինված ուժերի սպաների հետ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվում է ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթաց:

Դասընթացը ղեկավարում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ: Ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացի մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները` ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, օպերատիվ արվեստ, ազգային անվտանգություն, ռազմարվեստի պատմություն` օպերացիաների վերլուծություն: Հավաքին ներգրավված են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների և բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ: