Ռուսաստանը` ընտրություններից հետո, ընտրությունների նախաշեմին
«շոսՏՍՏ»-ն չի մասնակցի ՌԴ նախագահի ընտրություններին Յավլինսկու ղեկավարած այս կուսակցությունն հավանաբար կհրաժարվի մասնակցել ընտրություններին: - Հարկավոր է բոյկոտ հայտարարել,- գտնում է կուսակցության առաջնորդներից մեկը` Սերգեյ Միտրոխինը: Կուսանդամներն համոզված են, որ Նախագահի ընտրություններն էլ կեղծվելու են` ինչպես Պետդումայի վերջին ընտրությունները, որը Ս. Միտրոխինը որակել է որպես «անպատկառ խեղկատակություն»: Իսկ մյուս կուսակցությունները շաբաթ օրվանից սկսել են նախաձեռնող խմբերի ժողովները` Ռուսաստանի նախագահի իրենց թեկնածուների առաջադրման համար: