<<Единая Россия>>-ն քվեարկում է... X թեկնածուի օգտին


Դեկտեմբերի 17-ին կայանալիք համագումարում «ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ»-ն կքննարկի ՌԴ նախագահի միայն մեկ թեկնածություն. կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի և գերագույն խորհրդի համատեղ այս որոշման մասին անցյալ հինգշաբթի բարձրաձայնել է «ժ. Հ.»-ի առաջնորդ Բորիս Գրիզլովը: Ընդ որում` նա վստահ է, որ իրենց այդ թեկնածուն հաղթելու է հենց առաջին փուլում: Բայց թե ո՞վ է հանելուկային այդ թեկնածու իքսը` Գրիզլովն այդպես էլ չի «խոստովանել»: Նույնիսկ չի «մանրամասնել` տղամա՞րդ է նա, թե՞ կին, կամ` ունի՞ կուսակցական պատկանելութ յուն… Ռուսաստանցի լրագրողներին հատկապես զարմացրել է Գրիզլովի գաղտնապահությունն այն առումով, որ վերջինս հրաժարվել է պարզաբանել գոնե, թե այդ Միստր X-ը «պՊՌվՏՐՏրր» -ների՞ միանձնյա թեկնածուն է, թե՞ Կրեմլի հետ համաձայնեցված կերպար կամ ներկայացուցիչ «հտՐՈՉպՊսՌՉՈÿ ՀՏրրՌÿ»-ի և «իՈ կցՑՌվՈ» շարժման «զուգապարից»: Անպատասխան մնացած այս հարցերի փոխարեն, Բ. Գրիզլովը վստահ է, սակայն, որ` - Սեր թեկնածուն կընտրվի երկրի քաղաքացիների մեծամասնության կողմից. նա կարո°ղ է ստանալ ազգաբնակչության աջակցությունը և հաղթել առաջին փուլում: Ի դեպ` Նախագահի թեկնածու ընտրելը կադրային միակ հարցը չէ, որ լուծվելու է համագումարում. Պետդումայի ընտրություններում մեծամասնություն շահած կուսակցության ակտիվիստները մեկ շաբաթից հավաքվելու են` հաստատելու խորհրդարանական «ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ» խմբակցության և օրենսդիր մարմնի խոսնակի թեկնածությունները: Ի դեպ, Պետդումայի նախագահի պաշտոնի հավակնորդը նույնպես միակն է` Բորիս Գրիզլովը: Վերջինիս հավաստմամբ` համագումարում կնորացվեն կուսակցության ղեկավար օղակները` գլխավոր և բարձրագույն խորհուրդները, որոնց կազմում կընդգրկվեն ընտրական ցուցակներում հաշվառված այն ակտիվիստները, ովքեր մեծապես նպաստել են կուսակցության հաղթանակին: *** Կուսակցության` վերջերս կայացած ասուլիսում, բնականաբար, չէր կարող շրջանցվել Վլադիմիր Պուտինի պարագան, չնայած այդպես էլ չի հստակեցվել` ՌԴ նախագահն, ի վերջո, պատրաստվո՞ւմ է անդամագրվել «ժ. Հ.»-ին: Նման առաջարկ արվել է, իհարկե, սակայն վճռողն ինքը` Պուտինն է: Կվավերացվի՞ Ռուսաստան-Բելառուս միացյալ պետությունը Ռուսաստանում ավելի հաճախ են սկսել շրջանառվել Մինսկ Վլ. Պուտինի առաջիկա այցի հետ կապված ենթադրությունները: Կարծիքներ են հնչում, թե այս անգամ վերջապես կստորագրվի Ռուսաստանի ու Բելառուսի միացյալ պետության սահմանադրական հիմնադիր արձանագրությունը, և, ամենայն հավանականությամբ, հենց Պուտինն էլ ղեկավարելու է այն` այդ կերպ մնալով իշխանության ղեկին: Բորիս Գրիզլովը, խուսափելով կանխատեսումներ անել այդ փաստաթղթի վավերացման ժամկետների մասին, նշել է միայն, թե դեռևս ճշգրտումների անհրաժեշտություն կա և հավելել, որ միացյալ պետության ղեկավարի պաշտոնը չի հաստատվելու համաժողովրդական քվեարկությամբ: Իսկ ինչ վերաբերում է Պուտինին, ապա Գրիզլովի համոզմամբ` նա - Կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն: Հարկային քաղաքականության դաշտում ստվերի նվազեցմանը ինչպե՞ս են վերաբերվում գործարարները