Նոր լեգենդներ էլ մի° հյուսեք...


(Սկիզբը թիվ 45-ում) Մի քանի տարի անց, փոքրիկ տղայի երկու խոսք ունեցող դերով հանդես է գալիս «Նաումի» թատրոնում£ Ասում են, բեմադրության ղեկավար Թովմաս Ֆասուլաճյանը, տեսնելով նրա խելացի խաղը, բացականչել է. «Ահա հայության ապագա մեծ դերասանուհին»£ Վերջնականապես բեմին են նվիրվում Ազնիվն ու Միհրանը, շուտով` նաև Սիրանույշի ավագ քույրը: Դառնալով իսկական թատրոնի հաճախորդ` փոքրիկ աղջնակը անմնացորդ տարվում է բեմական երևույթներով£ Անգիր անելով դերերը` թատրոնում տեսածը ջանում է նույնությամբ վերարտադրել տանը£ Փակված իր սենյակում, բեմ¬թախտի վրա, ապավինելով փայլուն հիշողությանն ու սուր լսողությանը, «ներկայացումներ» տալիս երևակայական հանդիսատեսի առաջ£ Փոքրահասակ լինելու պատճառով թատրոն չեն ընդունում£ Ինքը չէր կարող հասկանալ, թե ինչ հերոսաքայլ է քույրերի պրոֆեսիոնալ բեմում գտնվելը ասիական նախապաշարումներով շրջապատի մեջ, ուր մինչև անգամ առաջին վարժուհիներն էին որակվում «երեսը պատռածներ»£ Մի բան գիտեր հաստատ` իր ապագան բեմն է£ Վերջնականապես հաստատվեց նրա ինքնուրույն տեղն ու արժեքը և, պոլսահայ թատրոնում, դերասանների անվանափոխության սովորույթի համաձայն, քրոջ անունով «փոքրիկ Աստղիկ» կոչվող ՄԵՐՈՊԵԻՆ տրվեց սեփական անուն` ՍԻՐԱՆՈՒՅՇ£ Ինչպես որ Մարիամին անվանակոչել էին Արուսյակ, Ազնիվին` Հրաչյա, Ամպերին` Աստղիկ… Մաղաքյանի հեռանալով` նրա խումբը քայքայվում է£ Սիրանույշը քրոջ հետ միանում է Ֆասուլաճյանին, ապա անցնում Վարդովյանի «Օսմանյան թատրոնը», որտեղ դրամաների հետ մասին օպերետներ էին ներկայացնում և, թուրքական մեծահարուստների ճաշակին տուրք տալով, տարեցտարի կրճատում հայկական բեմադրությունների քանակը£ Որպես օպերետային երգչուհի` Սիրանույշը մեծ հռչակի է հասնում£ 1879¬ին, Գևորգ Չմշկյանի հրավերով, քրոջ ու Պետրոս Ադամյանի հետ տեղափոխվում է Թիֆլիս£ Սաթենիկ Չմշկյանն ու Գրիգոր Արծրունին իր «Մշակ»¬ով հասարակական անբարյացակամ կարծիք են հաստատում հատկապես երկու քույրերի նկատմամբ£ Միակ բարեկամի` Գևորգ Չմշկյանի ջանքերով առաջին իսկ ներկայացումը` «Սեր առանց համարման» թերարժեք մելոդրաման, մեծ հաջողություն է բերում պոլսահայ արտիստներին, բարձր գնահատվելով թատերասեր հասարակայնության ու քննադատների կողմից£ Սիրանույշի ձիրքն ակնհայտ էր, բայց ստեղծագործական դիմանկարն` անորոշ. խաղում էր` ինչ պատահի£ Առաջին վառ դերակատարումը Կատարինան էր` Հյուգոյի «Անջելո»¬ում, որի ներգործությամբ լավ դրամատիկական դերասանուհու ապագա են գուշակում նրան£ Այդուհանդերձ առաջինի փառքը վայելում էր Աստղիկը, ով, ըստ ժամանակակիցների, Սիրանույշի «գեղեցիկ ձիրքերեն ու զորեղ նկարագրեն շատ բան պակաս ուներ»£ Երանուհի և Վերգինե Գարագաշյանների հրավիրվելով, ծանրանում է հատկապես փառատենչ Աստղիկի վիճակը£ Սիրանույշը ճակատագրական քայլ է անում` քրոջ հետ վերադառնալով Պոլիս£ Կապվելով Պենկլյանի օպերետային խմբի հետ` 1873¬ին անցնում է Հունաստան, խնդագին ընդունելություն գտնում£ Ամուսնանում է խմբի դիրիժոր, հայտնի երաժիշտ Կարլո Նիքոսիասի հետ` «հազար օրվա երջանիկ ընտանեկան կյանք» ապրելով միայն, ունենալով մի տղա և մի աղջիկ£ «Արվեստի սիրույն փախա ընտանեկան հարկից»,¬ խոստովանում է Սիրանույշը չափազանց խանդոտ ամուսնուց բաժանվելուց հետո£ Փոխարքա Մուհամեդ Ալիի կողմից հրավիրվում է Եգիպտոս` որպես օպերետային երգչուհի£ Գտած հաջողությունն ընդմիջվում է որդու մահվան բոթով£ 1890¬ին կրկին ընդունում է Թիֆլիսի հրավերը, ստեղծում բեմական նոր կերպարներ` Ռուզան, Կատարինե, Հուդիթ, Ռեգինա, Հովհաննա… Նրա խաղով ու անձով հափշտակված` Ալեքսանդր Շիրվանզադեն գրում է «Իշխանուհին» պիեսը£ Մի թատերաշրջանից հետո կրկին շրջագայում է£ Խոցված 96¬ի կոտորածներից` 1897¬ին ընդունում է Բաքվի հրավերը, և սկիզբ է առնում Սիրանույշի բեմական գործունեության ամենահասուն ու ամենաարժեքավոր շրջանը£ 3. «Արվեստի այն բարձր աստիճանը, որից հետո ավելին պահանջել անկարելի է» Պոտեխինի «Հոգով աղքատներ» պիեսի բեմադրությամբ Թաղիևի թատրոնում սկսվում են Բաքվի ներկայացումները£ Թատերական կյանքը 4 տարի կենտրոնանում է Կովկասի արդյունաբե րական կենտրոնում£ Թիֆլիսը պարզապես դատարկվում է լավագույն դերասաններից£ Իրար են հաջորդում Գոլդոնիի «Դոն Գրեգորիոն», Դյումայի «Քամելիազարդ տիկինը», Զուդերմանի «Պատիվը», Պարոնյանի «Պաղտասար ախպարն» ու «Մեծապատիվ մուրացկանները», Ցագարելու «Խանումը»… Առաջին բեմելից Սիրանույշը ցույց է տալիս, որ նույն դափնիներ կրող, ձևերի, խոսքերի և շարժումների մեջ ճկուն ու վարժ դերասանուհին է£ Վերադառնալով Թիֆլիս, կերտում է իր երկու գլուխգործոցները. շեքսպիրյան Համլետը (1901)` Օֆելիայից, Դեզդեմոնայից, Կատարինեից, Գոներիլից հետո և Զեյնաբը (1904)` Սումբատով¬Յու ժինի «Դավաճանություն» պիեսում£ Այլևս ոչ ոք չէր կասկածում, որ Սիրանույշը ողբերգական շնչի դերասանուհի է. «Արվեստի այն բարձր աստիճանը, որից հետո ավելին պահանջել անկարելի է»£ Նրա հուզումնառատ խաղի մեջ նկատվում է մի հատկություն ևս, մի հզոր կիրք, որ կերպարին, անկախ նրա ապրած ժամանակներից, կապում է արդիականության հետ£ Հանդիսատեսն ապրում է նրա հետ բեմի վրա, վարակվում հոգեկան ապրումների փոթորկալից վիճակով, հիպնոսանում մեղեդային ձայնի ակորդների հնչյունների ազդեցությամբ£ Երիտասարդությունը փառացույցեր էր կազմակերպում` ձեռքերի վրա բարձրացրած առաջնորդելով ներկայացումից հետո, ձիերի փոխարեն լծվելով կառքին£ Կապը ժողովրդի հետ Սիրանույշի գործունեության անքակտելի մասն է դառնում, ամրագրվում գավառական քաղաքներ, արվարձաններ, ակումբներ ուղևորություններով£ «Միանձնուհու կենցաղ վարող ոսկեգիսակ փարթամ կինը» անձնական կյանքի դառնությունների մխիթարությունը գտնում է թանկագին ժողովրդի ջերմ ու գրկաբաց սիրո մեջ, դառնում համընդհանուր պաշտամունքի առարկա£ Ամենևին էլ արտիստական շուքի սիրահար չէր£ Բեմի վրա միշտ կենտրոնում լինելու ձգտումը կյանքում բնավ չէր դրսևորվում£ 1907¬ին արտասահմանյան շրջագայություն է կատարում£ Վառնայում մեծ հաջողությունից հետո անցնում Ռումինիա£ 15-ամյա ընդմիջումից հետո Եգիպտոսում հենց առաջին` «Տոսկա» ներկայացմամբ բնորոշվում է եվրոպական հանրահայտ անունների կատարելությամբ. «Մեծ արվեստագետ, որի համար արվեստը գաղտնիք մը չունի այլևս»£ Բաքվի ազգամիջյան արյունահեղ ընդհարումների պատճառով Սիրանույշը հրաժարվում է Թիֆլիսում նշել բեմական 30-ամյակը (քանի¯¬քանի¯ անգամ է հետաձգել իր մեծարման հանդեսները…)£ 1909¬ին, իրեն գեղարվեստի տաճարին ծառայելու առաջնորդած տիկին Հրաչյայի ուղեկցությամբ բեմ է մտնում «ազգային ստեղծագործության լուման համաշխարհա յին մշակույթի գանձանակի մեջ ձգած» մեր թատրոնի լուսատու աստղը` մեծ շուքով կայացած իր հոբելյանական երեկոյին, որը դառնում է «մի փոքր ազգի քաղաքակրթության տոն»£ «Հզորապես ձգտեցիք, տարաք և Ձեզ հետ բարձր հանեցիք դեպի ազնիվ գեղարվեստի կանաչազգեստ ու կենսունակ բլուրն ի վեր հասարակությունն էլ Ձեր ստեղծած հրաշալիքներով` կյանքի մի շարք պայծառ ու խավար, ազնիվ ու կոպիտ… կենդանի տիպերով,¬ գրում է Կոմիտասը,¬ արձանագրեցիք նրա սրտի և հոգու խորունկ աշխարհներում պատկերներ ու նկարներ, որոնք չեն թոշնում բնության ոչ մի արհավիրքից: Ինչ կա ավելի դժվար, քան սրտեր ու հոգիներ տաշելը այնպիսի միջավայրում, ուր գեղարվեստը հավասար է ժամանցի£ Հայ բեմի փեթակը բազմապիսի ծաղիկներից հավաքած առատ հյութով լցրեցիք»£ 4. «Արվեստը չի ծերանում...» Սիրանույշն անվերջ հիացումի առիթ էր, երբ, Պոլսից Կովկաս վերադառնալով, 1912¬ին, Աբելյանի խմբի մեջ ներգրավվելով, մեկնում է Մոսկվա£ «Գրական-գեղարվեստական կրուժոկի» սրահում առաջին իսկ` Զուդերմանի «Հայրենական տուն» ներկայացման մեջ Մագդայի դերակատարմամբ վաստակում է ռուսական արվեստագետների բարձր գնահատականը. «բեռնարյան տեխնիկայի և Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի անկեղծ վերապրումի ներդաշնակ միավորում», «հրայրքոտ տեմպերամենտ, իդեալական շարժուձև, դուրեկան ձայն` ահա հայ բեմի պարծանքի ու զարդի աչքի ընկնող գծերը»… Երմոլովան վարդի մի մեծ կողով է նվիրում «Դավաճանություն» ներկայացումից հետո «Իմ առաջին Զեյնաբին` մեծատաղանդ Սիրանույշին» մակագրությամբ£ Պետերբուրգը ևս օվացիաներով է ընդունում նրան. «Խաղի ոճը ամենից ավելի մոտ է ֆրանսիականին, սակայն նրա մեջ ավելի պարզություն ու անկեղծություն կա, քան խաղ, ահագին տեմպերամենտ, տաղանդը վառ կերպով երևան է գալիս բոլոր պայմանականությունների միջից»£ «Սիրանույշը մեծ է, գեղանկար, գրեթե անդորր, անտագնապ, խոսքի մեջ զսպված կիրք կա, շարժումների մեջ` լիաբուռն ու լիավարտ զգացմունք, որ ջինջ է, պարզորոշ ու վիթխարի£ Եվ ի¯նչ ձայն` երաժշտություն…»£ *** Նորեկ դերասան Վաղարշ Վաղարշյանը հիշում է, թե ինչպես մինչև բեմի մուտքը ուրիշների ուղեկցությամբ դողդոջուն ընթացող Սիրանույշը աստվածային տենչով ու անսպառ եռանդով կերպարանափոխվել է Մեդեայի£ Ճշմարիտ տաղանդը կարողանում է իշխել տարիքի վրա, կասեցնել նրա ավերիչ ուժը£ 60-ն անց Ռոսին Ռոմեո էր խաղում, 60-ամյա Կաչալովը` Չացկի, Փափազյանը` Համլետ, 70-ամյա, մի արկածի բերումով կաղ մնացած, Սառա Բեռնարը` Ֆեդրա… Սիրո մեջ հուսախաբ, վրեժի պահին մոլեգին, բողոքի մեջ ցասկոտ Սիրանույշի Մեդեան` «այդ անմար հրդեհի ամենափայլուն բոցը», որոշ տեսարաններում գերազանցում էր ամեն երևակայություն, որի կախարդիչ համոզչականությամբ որևէ մեկը չէր դատապարտում սեփական զավակներին դաշունահարող նրա հերոսուհուն£ Ի տարբերություն Ռուզանի անդրանիկ դերակատարուհի Ազնիվ Հրաչյայի, Սիրանույշը անձնավորում է հայ երիտասարդների հափշտակության առարկան դարձած անկոտրում հայրենասեր մի հայուհու, ում հայտարարությունը նկատի առնելով` Մուրացանը իր պիեսին հավելում է Ռուզանի թունավորման պատկերը£ Բեռնարը կամ Ռաշելը փորձ իսկ չեն արել մարմնավորել սրբերի շարքն անցած իրենց հայրենակցուհու` Հովհաննայի կերպարը£ Ռուս դերասանուհիներից միայն Երմոլովան է հաղթահարել այդ դերը£ Հովհաննայի անդրանիկ դերակատարը հայ բեմում (1892)` Սիրանույշը հազվագյուտ լավագույններից է եղել£ Ի դեպ, Հովհաննայի հրաժեշտի խոսքը պիտի հնչեցներ Եգիպտոսում կազմակերպվող իր վերջին հոբելյանական հանդիսությանը, եթե անգութ մահը հոգեհանգստի չվերափոխեր դժվարությամբ իրականանալի դարձող տոնը£ Սիրանույշին «հայկական Ֆեդոտովա, Դուզե, Բեռնար» են անվանել, համեմատել բեմի մեծագույն վարպետների հետ. կրծքային սոպրանոյի ձայնային բացառիկ տեմբրով` Երմոլովայի և Մարիա Զանկովեցկայայի£ Խաղացանկով նա ավելի մոտ էր Երմոլովային£ Տվյալները գեղարվեստական միաձույլ ամբողջություն էին կազմում£ Ինքը ողջ էությամբ նույնացած էր վերապրումի արվեստին, որ միայն իրենն էր, ինքնաբուխ£ Երբեք չէր ձգտում տեղայնացնել կերպարը£ Վեր էր բարձրանում կենցաղից` հակված չլինելով բացասականին£ Սիրանույշը կարող է մեկին զիջել, մյուսին գերազանցել, երրորդին հավասար լինել, բայց նրա տեղն, անկասկած, նրանց կողքին է: «Ես տեսել եմ ռուս հայտնի դերասանուհի Երմոլովային, Ֆեդոտովային և, որ գլխավորն է, Վերա Կոմիսարժևսկակային. Իմ խաղը բնույթով մոտ էր Սառա Բեռնարի դպրոցին 14-15 տարեկանում, Պոլսում, Վարդովյանի խմբում,- գրում է Սիրանույշը:- Սակայն, երբ եկա Կովկաս, շրջեցի Մոսկվա, Օդեսա, Ռոստով, աշխատեցի մոտենալ իրական դպրոցին` ոչ իրապաշտական, նատուրալիստական, որն, իմ կարծիքով, չափազանց գռեհիկ է, և ես այն չսիրեցի»: 5. Տխուր վերջաբանով մի առասպել Բախտի քմահաճույքով, թե հեգնանքով անհայտ է հայ թատրոնի ամենաշնորհաշատ Դերասանուհու ծննդյան թվականը: Այս հանգամանքը չի արդարացնում հոբելյանի համաժողովրդական փառավորման ստվերումը, քանզի արևմտահայ թատրոնի գիտակների կողմից 1857-ը վաղուց ի վեր ամենահավանականն է ընդունված: Ինքնաձեռագիր մի կենսագրականում Սիրանույշը նշում է 1862-ի մայիսի 25-ը, այլ տեղերում` 1861-63-ը: Այս անորոշությունը, չկարևորվելով, ինձ համար ժողովրդական առասպելի խորհրդավորությամբ է պարուրում արտիստական անգերազանցելի այս անհատականության ծնունդը: Մանավանդ 75 տարի առաջ, Կահիրեի գերմանական հիվանդանոցում, անձնական դրամատիկ ապրումների արդյունքում բժշիկների կողմից այդպես էլ չբացահայտված հիվանդությունից վախճանվելու պահը ամենայն ստույգությամբ է հայտնի` հունիսի 10-ին, ուրբաթ օրը, երեկոյան ժամը 8-ին… Մայրական անզուսպ սիրո հարկադրանքով անդարձ կտրված հայրենիքից, որտեղ նվաճել էր գեղարվեստի անհասանելի բարձունքները, զրկանքով լի միայնության մեջ: «Սա րոպեիս իմանում եմ, որ իմ տեղը իմ հայրենիքում էր,- խռովահույզ խոստովանում է մահից 2 ամիս առաջ` փառքի վերջալույսի դառնաղի կսկիծը սրտում,- բայց, ափսոս, որ ես իմ սխալն իմանում եմ, երբ ուշ է արդեն»: Արմատներից կտրված ամենաբերքատու ծառն անգամ օտարի հողում պիտի կործանվեր իր արժեքը չիմացող ավազամրրիկներից: Կեսդարյա բեղուն բեմական արարչագործության անջնջելի տպավորությունները թողած հեռուներում` փառքի վշտացող մայրամուտ ապրեց մեր Սիրանույշը: Սիրանույշ-առասպելի վերջաբանի տխրությունը ինձ համար բազմապատկվեց, երբ տարեդարձի տարեմուտի շեմին ցավով հասկացա, որ անկատար մնացին 2007-ի ամենաշլափայլ թատերական հրավառության ականատեսն ու մասնակիցը լինելու հույսերս: Ձգձգելով, անվերջ հետաձգելով մշակութային կառկառուն արժեքների առաջնահերթ կարևորումը պետական-պաշ տոնական պատշաճ մակարդակով` ոչ միայն մթագնում ենք ներկա սերնդի պատմական հիշողությունը, այլև ամրապնդում նրանում մշակութային թափոնների պատվաստած գռեհիկ ճաշակն ու «հոգևոր» պահանջները: Ժողովրդական լեգենդները, մոռացության մատնվելով, կորցնում են իրենց մոգական ազգապահպան զորությունը, ի վերջո` մահանում…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ