«Լույսերն են շատացել...»


«Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում խմբված կինոգործիչներն ու լրագրողները, դժվարությամբ հաղթահարելով երկարատև թվացող սպասման անհամբերությունը, ակնդետ փնտրում էին նրան` շքամուտքին մոտեցողներից յուրաքանչյուրի մեջ£ Վերջապես հայտնվում է երեկոյի հերոսը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը` գործընկերների գրկախառնություններն ընդմիջող հարցագրոհին հընթացս արձագանքելով, երկրպագուներով ու կինոխցիկներով պաշարված£ ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի համագործակցության ծրագրի Հուշագրի ստորագրության կապակցությամբ գործակալության պետ Մ. Շվիդկոյի գլխավորած պատվիրակության կազմում եռօրյա այցով գտնվելով Հայաստանում, հանրաճանաչ արտիստը երևանյան հանդիսատեսին էկրանից ներկայանալու էր նոր կինոդերակատարմամբ£ - Այս ֆիլմը նկարահանվել է հատուկ Արմեն Ջիգարխանյանի համար,¬ պրեմիերայից առաջ պարզաբանում է մոսկվայաբնակ մեր մյուս հայրենակիցը` կինոբեմադրիչ Գրիգոր Գյարդուշյանը, ով իր մասնագիտությունը հումորով որակում է պարզամիտ տատի խոսքերով` «բոլոր կինոմեխանիկների պետ»£¬ Իմ կողմից նրան տրվել է ստեղծագործական արտոնյալ ազատություն, ինչի արդյուն քում «Ռուդը և Սեմը» արկածային կինոկատակերգության մեջ արտիստը երևում է դերակերպավորման իր ողջ երանգապնակով£ Ինքն էլ ընտրել է գլխավոր խաղընկերջը` Ալեքսանդր Կալյագինին£ Անվրեպ ընտրություն£ Քանզի մարտաֆիլմերի պարզունակ կաղապարում ձևավորված այս կինոպատումի հիմնական գրավչությունը Ջիգարխանյան-Կալյագին զուգախաղով է ապահովվում£ Առաջին դրվագներից անհասկանալի է մնում զուգահեռ ցուցադրվող ծերանոցային միապաղաղ կյանքի և ժամանակակից ընկալումներին համարժեք, սարքովիության կնիքով ծեծկռտուքի տեսարանների կապակցվածությունը, նույնիսկ` տաղտկալի£ Աչք շոյող միակ կադրերը ծերանոցի շինության շրջակա անտառի կենդանի փարթամության պատկերներն են£ Կրակոցներով ուղեկցվող հետապնդումն ավարտվում է հանցավոր աշխարհի դրածո` ծերանոցի տնօրենի կատարածուի մեքենայի «հրավառությամբ»: Դուրս նետված 5 մլն եվրո պարունակող արծաթագույն պայուսակը նախկին հետախույզի հնարամտությամբ աննկատ «յուրացնում է» Ռուդոլֆ Կարլովիչ-Ջիգարխանյանը` 5-ամյա ծերանոցային ընկերոջ` նախկին ֆինանսիստ Սեմյոն Իվանովիչ-Կալյագինի հետ վերադառնալով իր սենյակը£ Հոբելյանի նախօրերին անսպասելի ձեռք գցած խոշոր գումարը գայթակղում է, շփոթեցնում… Իր գեղեցիկ ներկայությամբ ֆիլմը դիտարժան է դարձնում Նատալյա Իոնովայի Մաշան` Ռուդի և Սեմի նորահայտ «թոռնուհին»£ Պատումին որոշակի քնարականություն է հաղորդում Ռուդի ամենասիրազեղ օրերի վերհուշը… Կրկին զվարթացած կինոդիտողը դուրս է գալիս լուսավորված փողոց ու մտաբերում մայր հայրենիքից Արմեն Ջիգարխանյանի ստացած առաջին անմիջական տպավորությունը` «Լույսերն են շատացել…»£ Վերջին տարիներին, իսկապես, հաղթահարվել է 90-ականների համատարած խավարը, ինչը հոգևոր լույսի պայծառացման հույսեր է ներշնչում£ Հայ¬ռուսական մշակութային կապերի համակողմանի ամրապնդումն, անկասկած, կխթանի նախանշված ծրագրերով զարգացումը£