«Հայաստանը դարձել է Շեքսպիրյան մենաթատրոնի Մեքքան»


Լեհ անվանի թատերագետ Անջեյ Ժուրովսկու այս բարձր գնահատականը, հասունանալով «Արմմոնո»¬ի ձևավորման ու միջազգային թատերական կյանքում ինքնահաստատման 5 տարիների ընթացքում, վստահաբար նվաճվեց Լեհաստանի Վրոցլավ քաղաքում վերջերս անցկացված մենաներկայացումների 41¬րդ փառատոնում հայ դերասանների փայլուն հաղթանակով£ Վրոցլավյան միջազգային թատերական մեկշաբաթյա հանդիսության շեքսպիրյան օրվա 6 ներկայացումներից 3¬ը` Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Օֆելիա»¬ն (ըստ Վոլոդինի), «Պրեզիդենտը» (ըստ Շեքսպիրի «Լիր արքա»¬ի) և Էդուարդ ու Հայկ Զորիկյանների «Համլետ»¬ը առանձնահատուկ ուշադրության արժանացան` իրենց ինքնատիպ մեկնաբանությամբ և կերպավորման ներգործուն արտահայտչականությամբ£ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը ստացավ իր 40-ամյա բեմական գործունեությունը արժեքավորող, 60-ամյա հոբելյանը նշանավորող ամենածանրակշիռ պարգևներից մեկը` վրոցլավյան ռադայի մրցանակը£ Դերասանական վարպետության ճանաչման հավաստիք են երիտասարդ արտիստներ Մարիամ Ղազանչյանի` Վրոցլավի թատերական ընկերակցության «Քայլ դեպի մասնագիտական վերելք» և Հայկ Զորիկյանի` լեհ ականավոր դերասանուհի Ուժեժինսկայայի անվան մրցանակները£ Որպես կարևոր ձեռքբերում պետք է ընդունել տարբեր երկրներից այնտեղ հավաքված արդի թատերաշխարհի հեղինակավոր գործիչների աշխույժ հետաքրքրությունը հայ դերասանների կատարողական արվեստի նկատմամբ£ Մի շարք նոր փառատոների մասնակցության հրավերներն ու համագործակցության ուշագրավ առաջարկները ստեղծագործական հետագա վերելքի հույսեր են ներշնչում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ