Երաժշտական հրավառություն Դուբայում


Ի լուր աշխարհի` Արաբական Միացյալ Էմիրություններում կարևորվեց Դուբայի միջազգային ֆինասնական կենտրոնի ստեղծման երրորդ տարեդարձը£ Սիրիահայ դիրիժոր և մենեջեր Հարութ Ֆազլյանի ակտիվ ջանքերով, միջոցառման երաժշտական հրավառության բոցակեզ գույներից դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և 6 երգչախմբերի 400 արտիստների համատեղ ելույթը: Այն ոչ միայն գերեց 2 հազար ունկնդիր ժողոված հանդիսասրահը, այլև համաշխարհային դասական երաժշտագոհարների բարձրարվեստ մատուցմամբ ուրույն հմայք հաղորդեց «Մեկ ձայն» խորագիրը կրող համերգին£ Երկու ժամանոց հատուկ ընտրված ծրագիրը հնչեցնողների թվում մեծամասնություն կազմելով, մեր հայրենակիցները միասնաբար հաստատել են արդի հայ երաժշտարվեստի կատարողական բարձր մակարդակը` չզիջելով այլազգի վարպետ երաժիշտներին£ Ինքնատիպ օժտվածությամբ վերստին առանձնահատուկ ուշադրության է արժանացել սիրիահայ օպերային երգչուհի, Ելիզավետա թագուհու մրցանակակիր Դալար Թեկրամանջյանը£ «Մեկ ձայն»¬ի հրավառության անակնկալ ցոլքն է եղել Մոցարտի «Բաստիեն, Բաստիեն» օպերայից մի զուգերգի արաբերեն կատարումը£ Ճշմարիտ արվեստի լեզուն հասկանալի է ամենքին, երբ «արտաբերվում է» պարզ ու խորունկ արտահայտչամիջոցներով` մշակույթի տաճարը կանգուն պահող «սպասավորների» կողմից£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ