Բուշի հեռախոսը գաղտնազերծված է


Իսլանդացի դպրոցական Վիֆիլ Աթլասոնը գտել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի անձնական գաղտնի հեռախոսահամարը և զանգահարել: Ինչպես տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը` տղայի զանգն անպատասխան է մնացել, և Վիֆիլը որոշել է կատակել գերտերության ղեկավարի հետ: Նա Բուշի անձնական ինքնապատասխանիչով ներկայացել է որպես Իսլանդիայի նախագահ և Սպիտակ տան ղեկավարին մասնավոր այցով հրավիրել է «իր երկիր»: Ու մինչ կատակասեր պատանին Բուշից պատասխան զանգ էր սպասում, անցյալ շաբաթ նրա տան դուռը թակել են ոստիկանները` բացատրություն պահանջելով, թե ինչպես է գտել ԱՄՆ նախագահի անձնական գաղտնի հեռախոսահամարը: Վիֆիլը չի թաքցրել, որ այդ հեռախոսահամարն ինքն իմացել է մի քանի տարի առաջ և արդեն չի հիշում, թե ինչպես: Ամերիկյան մյուս լրատվամիջոցները չեն անդրադարձել արտասովոր այդ միջադեպին, բայց Աթլասոն-Բուշ չկայացած երկխոսության մասին անցյալ շաբաթ գրել են իսլանդական մի քանի ԶԼՄ-ներ: Եվ, ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն` Սպիտակ տունը դեռևս չի արձագանքել: