Հարսնացուն հյուսիսից, կամ Մաշա-Քենդին ամուսնական օջախում


Իրենց «մոլորակում» կենդանիներն էլ երջանիկ լինելու իրավունք ունեն, բայց Երևանի կենդանաբանական այգում 1999¬ի նոյեմբերից հաստատված Գրանդ¬փղիկը շատ երկար սպասեց իր երջանկությանը£ Հայ մանուկների նամակները` մեր փղիկին հարսնացու ուղարկելու խնդրանքով, ինքը` Հանրապետության նախագահն անձամբ էր հանձնել Հնդկաստանի վարչապետին£ Բայց Գրանդն այդպես էլ չտեսավ իր հնդկուհի հարսնացուին.. Հայ մանուկների ու հայտնի գործարար, Գրանդ-Հոլդինգի տնօրեն Հրանտ Վարդանյանի այդ մտահոգությունը վերջապես փարատվեց£ Անցյալ տարեմուտին «Ի՞նչ կուզեիք, որ Ձմեռ պապը ձեզ բերեր» հարցին, Հ. Վարդանյանը պատասխանել էր` փղիկ£ Եվ բերեց£ Ճիշտ է, գործարարը դրա համար 150 հազար ԱՄՆ դոլար վճարեց, իսկ հարսնացուն էլ նազանքով ժամանեց ոչ թե հարավից, այլ` հյուսիսից, բայց ասում են` ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում£ Նատալյա Դուրովայի 22-ամյա արտիստուհի-սանը արդեն հասցրել է գնահատել մեր Գրանդիկի համեստությունն ու ազնվաբարո վերաբերմունքն իր նկատմամբ£ Հիշեցնենք, որ Գրանդի և Մաշա-Քենդիի հարսանիքը տեղի կունենա դեկտեմբերի 16¬ին£ Ի դեպ, բացառված չէ, որ կենդանաբանական այգու արագիլը հաջորդ տարեմուտին փղիկ¬բալիկ պարգևի նորապսակներին և փղերի ամուսնական զույգի երջանկությունը լիակատար դարձնի£

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ