Սիգալի նոր հղացումը գնահատվում է 100 միլիոն դոլար


Սթիվեն Միգալը Մոլդովայում կինոստուդիա է կառուցում, որը կարժենա 100 մլն դոլար: - Կինոստուդիայի համար պահանջվում է 200 հեկտար տարածք: Այնտեղ կտեղադրվեն նաև ռեստորաններ, հյուրանոցներ, սրճարաններ: Ծրագրում ենք նկարահանել բոլոր ժանրերի ֆիլմեր: Դա կլինի ամենաժամանակակից կինոստուդիան, ուր կօգտագործվեն կինոյի արդի բոլոր տեխնոլոգիաները: Հնարավորություն կընձեռվի, որպեսզի Մոլդովան եկամուտներ ստանա իր բոլոր ֆիլմերից, որոնք մրցունակ կլինեն միջազգային մակարդակում,- ասել է ամերիկացի հանրահայտ կինոարտիստը: Նրա խոսքերով` այդ ծրագիրը շատ կարևոր է երկրի համար, իսկ իր համար այն նշանավորում է կյանքի նոր փուլ: Սիգալը ասել է նաև, որ եղել է աշխարհի շատ երկրներում, բայց հատկապես Մոլդովայում է ցանկանում հիմնել գերժամանակակից կինոստուդիա: - Կյանքի ուղին պետք է ընտրել մանկուց: Հաջող առաջընթացի համար երբեք չպետք է հանձնվել և անհրաժեշտ է ներդնել բոլոր հնարավորությունները` ցանկալի արդյունքին հասնելու… Բայց առաջընթացը… ամբողջ կյանքն է, որի ոլորաններն անկանխագուշակելի են` ճակատագրի նման: Այ, մինչև վերջերս իմ մտքով իսկ չէր անցնում, որ կյանքիս մասը կդառնա Միացյալ Նահանգներից այնքա¯ն հեռու Մոլդովան…,- ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն` հավել է Սթիվեն Սիգալը: