«Կատարյալ երջանկություն է` աստղի մայր լինելը»


Դստեր` «Տարվա ամենափայլուն դերասանուհի» մրցանակը ստանալով, Ալլա Պուգաչովան հպարտությունը չի թաքցրել ներկաներից: - Աստղի դուստր լինելը կասկածելի բավականություն է: Աստղի մայր լինելը` կատարյալ երջանկություն,- ասել է` փայլելով երջանկությունից: Նման շքեղ արարողություններում միշտ շոկոլադ են մատուցում` որպես քաղցր կյանքի խորհրդանիշ: Եվ, իհարկե` շամպայն: Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան թատրոնում կազմակերպված այդ երեկույթի «մեխը» Ալլա Պուգաչովան էր: Նա եկել էր առանց թիկնապահների և նույնիսկ առանց Գալկինի. նրան ընկերակցել է Մարինա Յուդաշկինան: Ի դեպ Պրիմադոննան հրաժարվել է շոկոլադից` բավավարվելով մեկ բաժակ հյութով: