Տնտեսական անկումը Եվրոպայում սկսվել է


Առաջին զոհերը Որոշ լրատվամիջոցներ արդեն ծանուցում են տնտեսական ճգնաժամին կուլ գնացող ոլորտների մասին: Եվրոպայում, օրինակ, այդ աղետը ցավագին հարված է հասցրել սպասարկման ոլորտին. առաջին տուժողների շարքերում են ռեստորանների, փոքր հյուրանոցների, մանր-մունր զբոսաշրջային ընկերությունների տերերը: Ֆրանսիայում առաջին կիսամյակում սնանկ են ճանաչվել շուրջ 3 հազար մանր ու միջին սննդօբյեկտներ: Ընդ որում, դրանց մեծ մասը հայտնի են որպես ֆրանսիական ավանդական ուտեստներ մատուցող և բավական հարգի ու ոչ այնքան թանկ օբյեկտներ: Խնայող ֆրանսիացիներն ու մյուս եվրոպացիք հարմարավետ բիստրոներից տեղափոխվել են «Մակդոնալդս». հասարակական սննդի այս ցանցը, ի դեպ, տնտեսական անկայունության ընթացքում ոչ միայն չի սնանկացել, այլև շուրջ 10-12 %-ով մեծացրել է շրջանառության ծավալները: Մասնագետների դիտարկումներով` եվրոպացիներն արդեն ավելի հաճախ են հրաժարվում ռեստորաններից և նախընտրում են տանը ճաշել: * * * Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի ընտանեկան հյուրանոցները դեռ սնանկացման մասին չեն հայտարարում, բայց արդեն չեն էլ թաքցնում տրտունջները: Լավ ժամանակներում մինի-հյուրանոցները երբեք չէին դատարկվում: Իսկ դրանց բարեր ու ռեստորաններ այցելում էին նաև տեղի բնակիչները: Սակայն ընտանեկան բյուջեների սղության արդյունքում այս հաստատությունները ևս սակավամարդ են դառնում: * * * Հարվածն իր «մաշկի» վրա արդեն զգացել է ավտոմոբիլային հսկան` Ford-ը, որի արտադրանքի իրացման ծավալները հոկտեմբեր ամսին նվազել են 30 %-ով: Ford-ը մեքենաարտադրողներից առաջինն է հրապարակել Նահանգներում վաճառքի անմխիթարական տվյալները: Մասնագետները կարծում են, որ մյուս ավտոարտադ րողները նույնպես անցյալ ամիս իրացման ցածր տվյալներ են գրանցել. նրանց գնահատականներով` այդ ցուցանիշը վատթարագույնն է վերջին 25 տարում: Ֆինանսական ճգնաժամի պատճառով Ford-ը, General Motors-ը և Chrysler-ը ստիպված են փակել իրենց գործարանների մի մասը ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կանադայում: Մարդիկ են սնանկանում 2005 թ.-ից` Ամերիկայում «Սնանկացման մասին» օրենքի խստացումից հետո այս աշնանը գրանցվեց ամենավատթար վիճակը. անցյալ ամիս իրենց սնանկ հայտարարեցին 100 հազար ամերիկացիներ: Սեպտեմբերի համեմատ` այդ թիվը 13 %-ով ավելի է: Երեք տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ֆիզիկական անձանց արգելվել էր հրաժարվել պարտքերի վճարումից: Եվ այս պահանջը կատարել չկարողանալով` 2 միլիոն ամերիկացիներ սնանկացան: Հետագայում, իհարկե, վիճակը կայունացավ. անցյալ տարի, օրինակ, անվճարունակ քաղաքացիների թիվը շուրջ 800 հազար էր: Սակայն վերահաս ճգնաժամն է°լ ավելի նվազեցրեց վճարունակությունը: - Անվճարունակության մասին հայտարարությունները ախտանիշներից մեկն է ամերիկացիներին համակած մի հիվանդության. մսխելու ունակությունն ու պատրաստակա մությունը,- ԹպրՑՌ.ru-ն մեջբերել է ամերիկյան փորձագետների կարծիքը: Ռուսաստանում էլ` 45 հազարը Առաջիկա ամիսներին աշխատազուրկ կդառնա 45 հազար ռուսաստանցի` տագնապահարույց այս կանխատեսումն անցյալ հինգշաբթի հրապարակել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Կուզնեցովը` հղում կատարելով «Ռուսաշխատանք»-ի տվյալներին: Նրա խոսքերով` ավելի քան 1100 ձեռնարկություններ ծրագրում են կրճատել աշխատակիցների թիվը: Ընկերություններն արդեն սկսել են «ձգել գոտիները» և մտածում են` ինչպես պակասեցնել ծախսերը: Նրանց մի մասը հաստիքներն է կրճատում, մի մասը` աշխատավար ձերը. այլ ելք չկա` տնտեսությունը դաժան գիտություն է: - Ակնհայտ է, որ աշխատանքից ազատումներ կլինեն,- գտնում է Տտեսագիտական բարձրագույն դպրոցի սոցիալական գործընթացների ինստիտուտի ներկայացուցիչ Մ. Բասկակովան:- Եվ դա տնտեսության մեջ սպասվող «վատ սցենարների» իրատեսական հետևանքն է: Տրամաբանական է համարվում, որ կրճատումերի հոսանքը նախ կկլանի գրասենյակային աշխատողներին և մի կերպ աշխատանք գտած բարձրագույն կրթություն ունեցողներին: - Որակյալ մասնագետներից, որոնց սուր պակասը միշտ զգացվել ու զգացվելու է, իհարկե` ոչ ոք չի հրաժարվի. ծայրահեղ դեպքում` հերթը նրանց կհասնի ամենավերջում,- ասել է փորձագետը: Իշխանություններն, ի դեպ, փորձագետների նմանատիպ կանխատեսումների հետ համամիտ են մասնակիորեն. բանվորական աշխատանքներ կատարողների պահանջ միշտ էլ լինելու է: Օրինակ, Ա. Կուզնեցովը հայտարարել է, որ Ռուսաստանում աշխատանք որոնող օտարերկրացիներին գործազրկության վտանգ չի սպառնում, որովհետև շինարարությունում աշխատել ու փողոցները մաքրել, միևնույն է` մոսկվացիները չեն ցանկանալու: Քիչ շրջիր ու շատ կտնտեսես Կատակով, թե լուրջ` մեր զբոսաշրջության ոլորտն այս ճգնաժամից հաստա°տ չի տուժի, որովհետև չի կորցնի դեռ չունեցած զբոսաշրջիկներին: Չի կորցնի, բայց նաև զարգացման շատ ծրագրեր ստիպված կլինի հետաձգել: Բայց ահա Ռուսաստանում այդ ոլորտի ոչ մեծ կազմակերպությունները խուճապահար են: Որոշ «միջին» ռուսաստան ցիներ արդեն հրաժարվում են Ամանորյա և Սուրբ Ծննդյան արձակուրդների համար նախնական պատվերներից: