Բուշի գաղտնի կարգադրություններից մեկը


Այն քառամյա պատմություն ունի: Ինչպես երկուշաբթի օրը տեղեկացրել է New York Times-ը` 2004-ից ԿՀՎ-ը գաղտնի գործողություններ է իրականացնում Մերձավոր Արևելքում: Դա արվում է Ջորջ Բուշի ստորագրած գաղտնի մի հրահանգով, որով Կենտրոնական հետախուզությանն արտոնվում է գործողություններ ծավալել` երկրագնդի ցանկացած կետում ձերբակալելու և ոչնչացնելու «Ալ Քաիդա»-ի մարտիկներին: Եվ Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի թույլտվութ յուն ստանա` հակաակաբեկչական գործողություններ իրականացնել Իրաքի և Աֆղանստանի սահմաններից դուրս: