Թմրավաճառների 54 նոր զոհերը


Մեքսիկայի հյուսիս-արևմտյան Սինալոա նահանգում անցյալ շաբաթ թմրավաճառները 1 օրում սպանել են 19 մարդ, որոնցից 3-ը 14-17 տարեկան անչափահասներ են: Դուրանգո նահանգում հրոսակախմբերի փոխհրաձգության արդյունքում զոհվել են 9 հոգի: Իսկ Ներքին Կալիֆոռնիայի նահանգի ոստիկանությունը բանջարեղենի պահեստում հայտնաբերել է հրազենով սպանված ևս 6 դիակ… Պատճա՞ռը. կազմակերպված հանցախմբերը պայքարում են միմյանց դեմ` հանուն ազդեցության ոլորտների «սեփականաշնորհման»: Նրանց գնդակները չեն խնայել նաև իրավապահներին. մեկ օրում սպանվել են Սոնոռա նահանգի ոստիկանապետը, դատախազը և 7 ոստիկաններ: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ նոյեմբերի 4-ը երկրի պատմության էջերում կմնա որպես «սև երեքշաբթի»: Այդ օրն իր չարագուժությամբ նմանվել է սեպտեմբերի 12-ին, երբ վարձու մարդասպանների ձեռքով ընդհատվել է 41 մարդկային կյանք` հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն: