Սաքսոֆոնի ժամանակը


Սաքսոֆոնահարների հանրապետական I մրցույթի վերջնահամերգը տոնական ակորդով մեկնարկեց£ Կայացման հաջողությամբ ոգևորված` «Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիայի» նախագահ Կարեն Մանուչարյանի հումորաշաղախ խոսքի կենսախինդ լավատեսությունը փոխանցվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հավաքված հետաքրքրասերներին£ Երջանիկ զուգադիպությամբ` հայ սաքսոֆոնահարների նոր սերնդի կազմավորումն ազդարարող համերգ-մրցանակաբաշխութ յունը տեղի էր ունենում գործիքի կնքահայր բելգիացի նշանավոր վարպետի ծննդյան 194¬րդ տարեդարձի օրը£ Զավեշտական է թվում այսօր պատմությունը, թե ինչպես 1845¬ին Ադոլֆ Սաքսը ստիպված է եղել մեծ տուգանք վճարել կլառնետի կատարելագործմամբ արույրից 1841¬ին պատրաստած նոր երաժշտական գործիքը իր անունով կոչելու շառլատանական հանդգնության համար£ Հոր ղեկավարությամբ պղձնափողային գործիքների պատրաստմանը ձեռնարկած վարպետը չի ընկրկել` 1857¬ից դասավանդելով Փարիզի կոնսերվատորիայում, այդուհետև հեղինակելով սաքսոֆոնի տարատեսակներն ու մեթոդական ձեռնարկներ£ Անեկդոտի է վերածվել դատավարության տհաճ պատմութ յունը, մոռացվել են դրա մասնակիցների անունները£ Նվագախմբային ուրույն հնչեղությամբ տարատեսակ սաքսոֆոնները մոտ 2 դար իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում բազմաբնույթ նվագարանների մեծ ընտանիքում£ Եվ այսօր դրանց ապրեցնելուն են զինվորագրվում 17 հայ երաժիշտ կատարողներ ևս£ Իսկ որ նրանք բոլորն էլ շնորհալի են, հավաստում են մասնագիտական հանձնախմբի հինգ անդամներն էլ£ «Միջազգային շատ մրցույթների եմ մասնակցել,¬ ասում է ԵՊԿ «Ակադեմիական սաքսոֆոն» դասարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանը£¬ Հավատացնում եմ, քառօրյա ունկնդրությունների անմիջական տպավորությամբ, ոչ մի երկրում այսքան լավ չեն նվագում մրցույթի ժամանակ»£ Հայկական ջազի նահապետ Մարտին Վարդազարյանը, վերհիշելով հին օրերը, երբ կլառնետահարներն էին Երևանում սաքսոֆոն հնչեցնում, այն էլ` լենինգրադյան արտադրության, ծանրաքարշ, գոհունակություն է հայտնում տաղանդավոր երիտասարդներին ի հայտ բերելու ու նրանց կայացման ճանապարհի նյութական դժվարությունները հոգալու պետական բարյացակամության համար£ Բազմաձայնված երախտագիտության խոսքերը, ուղղված ՀՀ Մշակույթի նախարարությանը, խորհրդանշական ընծայով են ամրագրվում` սաքսոֆոն ժամացույցով£ Իսկապես եկել է սաքսոֆոնի ժամանակը: Նախապատրաստական դժվարին փորձաշրջան անցնելով£ Այս մրցույթի հաջողությունը սերմանվել է դեռ տարիներ առաջ, կոնսերվատորիայի ուժերով անցկացված յուրօրինակ ստուգատեսում, որում աչքի ընկած 6 շնորհալի երաժիշտ կատարողները դափնիներ նվաճեցին միջազգային մրցույթներում£ Առաջին հուսադրող արդյունքը նոր համարձակ նախագծեր ծնեց: Գործիքի նկատմամբ աճող հետաքրքրությունը սրվեց Կարեն Մանուչարյանի ջանքերի ներգրավմամբ, որի խոսուն արգասիքը սաքսոֆոնային ստեղծագործությունների ժողովածուի հրատարակումն է` I մրցույթի մասնակիցներին տրվող պարգևների արժեքավոր մասնիկը£ «Խաղի կանոններով», այնուամենայնիվ, առանձնացվել էին կատարման վարպետությամբ ակնհայտորեն տարբերվողները£ Նախօրոք մտածված երկուսի փոխարեն 3 տարիքային խմբերում, խիստ մրցակցությամբ£ Միջին խմբում I մրցանակը ստիպված էին կիսել Դավիթ Մելքոնյանի ու Հարություն Հարությունյանի միջև£ Այնպես որ, 17¬ից 10¬ը դարձան I, II, III կարգի մրցանակակիրներ, Ե. Մալազյանը, Ա. Քոչարյանն ու Հ. Հակոբյանն արժանացան պատվոգրերի, իսկ Իշխան Հարությունյանը` դիպլոմի£ Առավել աչքի ընկած երեքին Համահայկական երիտասարդական կազմակերպության պատվոգրերն ու նվերները նաև հանձնվեցին£ Փաստորեն մասնակիցներից որևէ մեկը չգնահատված չմնաց£ Ավելին, Ավագների I մրցանակակիր Մանվել Բարսեղյանին, ի հավելումն ստացած պարգևների, ՀՀ Մշակույթի նախարարությունը խոստացավ նոր սաքսոֆոն ընծայել£ Տասնյակ կատարումներով երիտասարդ սաքսոֆոնահարները հրապարակավ ամրապնդում են իրենց հետ կապված ապագայի հույսերը, արժանավորությունը պետական աջակից հոգատարության£ Ավագ գործընկերները երաժշտական նոր փայլ են հաղորդում երիտասարդների առաջին յուրատիպ հաղթահամերգին իրենց ուղերձ-կատարումներով£ Ալեքսանդր Մանուկյանը հանդես է գալիս` եռյակ կազմած իր մրցանակակիր սաների հետ` սերունդներ կամրջող երաժշտական հուսադրող հայտ… Կվինտետով հնչեցված 2 ջազային կոմպոզիցիայով բարձրակետին է հասցվում ողջ համերգասրահի տրամադրությունը` հավատընծա դարձնելով առաջնեկի ավանդականության երաշխիքները£ Գործնականում իրենց հոգևոր¬բա րոյական¬նյութական զորեղ ներուժը հավաստած աննախադեպ լիցքերը պետք է որ ոգեշնչեն կազմակերպիչներին` զարգացնելու եռադաշն առաջին հաջողությունը նոր հաղթանակների ռեալ հավատով, հաստատակամությամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ