ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ԱԻՄ նախագահ «Արարատն ինձ համար միայն սար չէ» ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Դժվարություններ շատ են եղել, բայց ամենադժվարը չեմ կարողանում առանձնացնել£ Օրինակ` երկրորդ կալանքը շատ դժվար էր, որովհետև առաջին կալանքի ժամանակ ռոմանտիզմ կար, ու չգիտեի էլ, թե ուր եմ գնում և պետքս էլ չէր£ Երկու անգամ եղել եմ կԽՁ կոչվածում` այդ ամենախիստ բանտային ռեժիմի մեջ, մի հարյուր օր էլ մենախցերում եմ անցկացրել և նորից այդտեղ գնալս ծանր էր… - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Չեմ մտածել այդ մասին£ Ասենք հայ լինելն էլ այնքան մի մեծ երջանկություն չէ, բայց հայ եմ, ուրեմն պետք է պատվեմ իմ ծնողներին, իմ ազգությանը, նվիրվեմ նրա լավ լինելուն£ Կարող ես նույն հաջողությամբ հպարտանալ ուկրաինացի, գերմանացի, ֆրանսիացի, հրեա լինելով£ Ժամանակակից հասկացությամբ ԱՄՆ¬ն է շատ բաներով ինձ համար համակրելի, ինչպես նաև այսօրվա եվրոպական արժեքային համակարգին հետևող, իրապես նրան հավատարիմ եվրոպական միության երկրները£ Իսկ առաջնահերթ համակրում, սիրում ու նվիրված եմ իմ ազգին` հայությանը և նրա դրական որակներին` Հայք Նահապետից սկսած£ Տեսեք` ասացի, որ հայերին հատուկ մեծ առավելություն չեմ տալիս, չեմ գտնում, որ մենք բացառիկ ենք, բայց մտքիս ծայրով անգամ չի անցել ինչ¬որ այլ ազգի ներկայացուցիչ լինելը£ Եթե ինչ¬որ մի ազգի մեջ դրականը տեսնում եմ, ապա դա փնտրում եմ մեր ազգի մեջ, իսկ չգտնելու դեպքում փորձում եմ ինքս ստեղծել£ ¬ Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ի՞նչն այժմ կբարձրաձայնեիք£ ¬ Ճիշտ կլինի ասել չասվածը, բայց դա էլ հարաբերական է. բաներ կան, որոնց մասին հրապարակավ չեմ խոսում, որովհետև անձնական է, իսկ անձնականը պետք է անձիդ էլ պատկանի£ Հասարակությանը պետք է ներկայանաս հասարակական հետաքրքրություն առաջացնող երևույթներով£ Հիմա էլ չեմ կարծում, թե իմ անձնականը ինչ¬որ մեկին պետք է` բացի մի քանի բամբասկոտներից£ Այն, ինչը որ չեմ ասել, այն պատճառով չէ, որ իմն է` շատ գաղտնի է, այլ գտնում եմ, որ ուրիշն էլ իր անձնականն ունի և թող դրանով ապրի£ Որ չասեմ էլ, ինքն իր անձնականով է ապրելու£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ ¬ Առանձնապես առեղծվածային բաներ չկան կյանքում. ես գիտեմ` որտեղ է ճշմարտությունը£ Հետևաբար, նույն ճշմարտությունն էլ ինձ սովորեցրել է հասկանալ, որ մարդը կատարյալ չէ և կարող է տարբեր դրսևորումներ ունենալ£ Երբ երիտասարդ ես, ծայրահեղական մոտեցումներին ես տուրք տալիս£ Հասունացման ընթացքին զուգահեռ կարողանում ես հասկանալ մարդկանց շեղումները, առաջին հայացքից գուցեև անթույլատրելի, բայց մարդկային թուլությունները, թերացումները£ Նույնիսկ անըմբռնելի հանցավոր մղումները առեղվածային չեմ համարում, հանցագործը հանցագործ է` իր մտածելակերպով, իր սատանայական կեցվածքով£ Կարող էի, ասենք, առեղծվածային համարել մի շարք քաղաքական գործիչների պահվածքը` ազգի համար կարևորագույն հարցերում նրանց բթամտությունը£ Բայց հետո հասկանում եմ, որ դա էլ առեղծվածային չէ. «ՊԱԿ»¬ի գործակալ են, օտարի սպասավոր, նյութի գերի, վախկոտ և հազար ու մի բան£ ¬ Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ ¬ Առաջին կալանքիս ընթացքում մենք հպարտանում էինք, որ ՊԱԿ¬ը չկարողացավ բացահայտել մեր` Ազգային Միացյալ կուսակցության անդամներ լինելը£ Դա համարում էինք մեր մեծագույն հաջողությունը£ Երկրորդ կալանքի ընթացքում ՊԱԿ¬ը կրկին փորձում էր նույնը ապացուցել ու նաև այն, որ ես ԱՄԿ¬ի ղեկավարն եմ£ Մենք, դա ժխտելով պնդում էինք, որ անկախական ենք£ Ինչ-որ պահի ես հասկացա, որ դա կարող էր մեր վերջին հնարավորությունը լինել, որովհետև պայքարը ոչ թե վերջանում է կալանքով, այլ կալանքով սկսվում է պայքարի երկրորդ փուլը£ Դա իմ տակտիկական նորամուծությունն էր պայքարի մեջ£ Եվ մենք այդ խիստ մեկուսացված պայմաններում մարդկանց համակրանքն էինք շահել, ու նույնիսկ հսկիչները սկսել էին աշխատել մեզ համար£ Բոլորի հետ կապ հաստատելով տեղեկացրի, որ սկսեն խոստովանել, թե Ազգային Միացյալ կուսակցության անդամ եմ£ ՊԱԿ¬ի ուրախությանը չափ չկար, խանդավառված մեկը մյուսի հետևից խոստովանականներ էին գրանցում. 20¬ից ավելի մարդ£ Նույնիսկ Մոսկվայի հրամանով փոխգնդապետ Ծատուրյանը գնդապետ դարձավ, քանի որ ճիշտ մարտավարության շնորհիվ կարողացել էր կոտրել համառ բանտարկյալների կամքը£ ՊԱԿ¬ը հազիվ էր հասցրել ուրախանալ, մենք հայտարարեցինք հացադուլ` ԱՄԿ¬ի անունից անկախության հանրաքվե պահանջելով£ Նրանք խելագարվեցին£ Ասում են. «Ո՞նց, ի՞նչ ԱՄԿ»£ Մենք էլ համառում էինք, որ արդեն խոստովանել ենք, և իրենք էլ գրանցել են£ Դե հիմա էլ գրանցեք, որ այս գրանցված ԱՄԿ¬ականները պահանջում են անկախության հանրաքվե£ Նույն ոճով շարունակում էինք դատարաններում£ Կարող է առաջին հայացքից այնքան էլ ծիծաղելի չթվալ, բայց մի երկու տարի հետո սկսեցին բոլոր հայերին հերթով ազատ արձակել£ Ինձ խնդրում, աղաչում էին. «Արի` ազատվի, գնա»£ Ես էլ ասում էի. «Եթե ազատվելու եմ ու թույլ չտաք գործեմ, ինչի՞ս է պետք նման ազատությունը»£ - Մանկության այն հուշը, որը մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ ¬ Վանեցի և պոլսեցի տատիկներիս պատմածները£ Պոլսեցի տատիկս Եղեռնի վերապրողներից էր և պատմում էր, թե ինչպես մտավորական պապիս` Հայրիկյան Աբրահամին, ապրիլի 24¬ին տարել են, հետո մերոնք գնացել են նրա ետևից. բոլորի վիճակը շատ ծանր է եղել£ Իսկ վանեցի տատիկս պատմում էր. «Դիմադրեցինք, հաղթեցինք, հետո ռուսները մեզ ստիպեցին հեռանալ»£ Այսինքն` վանեցիները հաղթել են և ո°չ Մուսա լեռան պես. հաղթել են տեղում` որպես պետություն£ Բայց հայ ժողովրդի ոխերիմ «բարեկամ» ռուսական շովինիզմը ստիպեց Վանը դատարկել£ Պատմում էր նաև, թե ինչպես են ճանապարհին կանայք իրենց երեխաներին գցել Արճեշ գետը, որպեսզի քրդերը չտանեն: Հետն էլ հեկեկում¬մղկտում էր… Հետո հիշում եմ` երեխա ժամանակ առավոտյան վազելու սովորություն ունեի£ Վազում էի Նուբարաշենում ու նայում Արարատին£ Արարատն ինձ համար միայն սար չէ. ես զրուցում էի Արարատի հետ£ Այդ ժամանակ ինձ համար իսկապես առեղծված էր, թե այսքան հայ ինչպե՞ս են ապրում ու չեն խոսում նրա մասին, ինչպես են հաշտվում, որ Արարատը մերը չէ£ Լեռան հետ խոսելով` լաց էի լինում, կարծես ներողություն էի խնդրում, որ գերության մեջ է£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ