Երգդ ճիշտ ընտրիր


Բելգիացի սենատոր Միշել Դելակրուան պաշտոնանկ է արվել` զրկվելով «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի պաշտոնից: Պատճառը տեղական հեռուստաա լիքներով հեռարձակված տեսագրությունն է, որտեղ նա հրեատյաց երգ է երգում: Երգը Դահաու համակենտրոնացման ճամբար նետված, այնուհետև գազախուց ուղարկված մի հրեուհու մասին է եղել: Չարաբաստիկ այդ երգի հիմքում հրեական հայտնի երգերից մեկն է` սակայն, ամբողջովին փոփոխված տեքստով: Այդ նենգափոխմանը հետամուտ է բելգիական դատախազությունը, և սենատորը կարող է մեղադրվել Հոլոքոստը ժխտելու համար. այդ դեպքում չի բացառվում բանտային կալանքը: