Դստեր գործերը վարում է հայրը


Լոս-Անջելեսի դատարանի վճռով` Բրիթնի Սփիրսի կոմերցիոն բոլոր գործերը վարելու է հայրը` Ջեյմի Սփիրսը: Դատավոր Ռևա Գոեցը երգչուհու խնամակալ ճանաչել էր նրա հորը դեռևս փետրվարի 1-ից, երբ Բրիթնին հոսպիտալացվել էր` հոգեբուժական ախտորոշման համար: Անցյալ երեքշաբթի դատարանը այդ վճռի ժամկետը երկարացրեց մինչև ընթացիկ տարեվերջ: Սփիրսի փաստաբան Սեմուել Ինգրեմը հայտարարել է, որ ամենաբարձր վարձատրվող երգչուհին` 2000-2005 թվականների համար, որևէ առարկություն չունի խնամակալության դեմ: Փետրվար ամսից 26 ամյա Սփիրսն ապացուցել է, որ վերադարձել է իր նախկին կյանքին և ջերմեռանդորեն աշխատում է երգերի նոր ալբոմի վրա: Այն լույս կտեսնի դեկտեմբերի 2-ին, սակայն այնտեղ ընդգրկված որոշ երգեր արդեն իսկ գլխավորում են հիթ շքերթը: