ԲԱՐՁՐ ՎԱՐԿԵՐԻ «ՌԵԿՈՐԴՆԵՐԸ»


 

Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ բանկերը պարզապես զբաղված են թալանով և վարկառուների ստորացումներով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազագույն վարկերը մեզանում չեն իջնում 16,9 տոկոսից, ինչը եզակի է ողջ աշխարհում: Բայց միայն վարկերի բարձր տոկոսադրույքները չէ, որ անհանգստացնում են մեր հասարակությանը: Բանկերից մի քանիսը պահանջում են վարկառուի ընտանիքի բոլոր անդամների համաձայնությունը: Սրանից բացի` վարկատու կազմակերպություններից շատերը ծանոթանում են վարկառուի բնակարանին, անմիջապես գնահատում` բնականաբար, սահմանելով ամենացածր գինը: Արդեն ի սկզբանե վարկառուն հայտնվում է ծուղակում և պարտավոր է կատարել վարկատուի բոլոր պահանջները, անընդհատ մտածել այն մասին, որ կարող են իրենից խլել ամեն ինչ: Իհարկե, մի շարք բնակավայրերում վարկեր չեն տրամադրում` պատճառաբանելով ռիսկայնությունը: Իսկ մեկ այլ դեպքում էլ, եթե տարիներ առաջ որևէ բանկի ուշացրել է վարկի վճարումը, ապա բոլոր բանկերը խոսքները մեկ արած` հայտարարում են, որ տվյալ վարկառուն «վատ կենսագրություն» ունի:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աշխարհի ոչ մի վարկատու կազմակերպությունում նման պատժամիջոց գոյություն չունի: Իսկ ահա Հայաստանում կա և շատ հաճախ վիրավորում է անձի արժանապատվությունը: