«Ամենադժբախտ» նահանգը


 

Այս անգամ էլ BlooΗberg գործակալությունն է կազմել «դժբախտ» և «խնդիրներ չունեցող» ամերիկյան նահանգների վարկանիշային ցանկը: Ուսումնասիրված 50 նահանգներից «ամենադժբախտը» ճանաչվել է Միսիսիպին, ամենից ավելի թեթև ապրողը` Մինեսոտան:

Որպես ընտրության չափանիշ` ուսումնասիրվել են. գործազրկության մակարդակը, մանկական և վաղաժամ մահացության ցուցանիշները, շրջակա միջավայրի աղտոտվածության չափը, ազգաբնակչության 1 շնչի անձնական եկամտաչափը, նյութական բարեկեցության անհավասարությունը, բռնության գործադրումով կատարված հանցագործութ յունների քանակը և այլն:

Այս չափորոշիչներով` առավելագույն խնդիրներ ունեցողների եռյակում Միսիսիպիին հաջորդում են Լուիզիանան և Ալաբաման: Եվ ընդհանրապես, Ամերիկայի հարավային նահանգները հիմնականում հայտնվել են ցանկի ստորին հորիզոնականներում: Այսինքն` «դժբախտ» նահանգներ են:

Դրանց հակառակ բևեռում են նախ հյուսիսային և հյուսիս-արևելյան նահանգները: Երջանիկների շարքում Մինեսոտային հաջորդում են Նյու-Հեմպշիրը, Հյուսիսային Դակոտան: Վերմոնտը և Մասաչուսեթսը:

Միայն գործազրկության մակարդակով վատթարագույնը ճանաչվել են Նևադայի (ավելի քան 22 %) և Կալիֆոռնիայի (ավելի քան 20 %) նահանգները, որոնք, սակայն, չեն ընդգրկվել հետամնաց վարչական միավորների ցանկում: Կալիֆոռնիա, Նյու-Յորք, Իլինոյս և Տեխաս նահանգները հայտնվել են ցանկի միջնամասում: