Կալոմտե թագուհու աճյունատեղին


 

2012-ի տարեվերջին ավարտվում է մայաների օրացույցը: Ու հավանաբար տիեզերական օրինաչափությամբ հատկապես 2012-ի տասներորդ ամսում հնագետները հայտնաբե րել են մայա ժողովրդի թագուհի Կալոմտե Կաբելի դամբարանը` տիրուհու աճյունով: Ամերիկացի և գվատեմալացի գիտնականները նրա գերեզմանատեղին հայտնաբերել են Գվատեմալայի հինավուրց Էլ-Պերու քաղաքի գլխավոր տաճարի 11 մետրանոց խորքերում:

Տիրակալուհու աճյունի կողքին հնաբանները նաև պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ իրեր, զարդեր ու գիպսե պատկերներ են գտել: Ենթադրվում է, որ դրանք հետմահու ծիսակարգային նվեր են` թագուհուն (հաղորդել է «Ինտերֆաքս»-ը):

- Հուղարկավորության տեղը հաստատում է գիտնականների այն կարծիքը, որ Կալոմտե Կաբելը կարևոր անձ է եղել մայաների պատմության մեջ,- The DΖily TelegrΖΘh թերթին տված հարցազրույցում պարզաբանել է հնագետների արշավախմբի ղեկավար, մարդաբան Դևիդ Ֆրիդելը:

Գիտնականները գտնում են, որ Կալոմտեի 20-ամյա կառավարման շրջանը եղել է մ. թ. ա. VII դարավերջին և VI դարասկզբին:

Մայաների քաղաքակրթությունը Կենտրոնական Ամերիկայի հնագույն քաղաքակրթությունն է` զարգացած դպրությամբ, արվեստով, ճարտարապետությամբ, մաթեմատիկա կան և աստղագիտական համակարգերով:

Մայաները քարաշեն քաղաքներ են կառուցել, որոնց մի մասը լքված է եղել եվրոպացիների գալուց շատ առաջ, մի մասը բնակեցվել է դրանից հետո էլ: Մայաների հետնորդներ են համարվում Մեքսիկայի հարավային նահանգների, Գվատեմալայի, Բելիզի, Սալվադորի և Հոնդուրասի բնակչության մի մասը: Ներկայումս այդ հետնորդների թիվը հաշվվում է ավելի քան 6 միլիոն մարդ: