ԱՅՍ ՄԵԿՆ ԷԼ ԿԱՆԽՎԵՑ


 

Սերբական արտադրության «Շքերթ» ֆիլմը ցուցադրությունից առաջ արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել: Հատկապես «Հայազն» կազմակերպությունը դեմ էր արտահայտվում ֆիլմի ցուցադրությանը, մասնավորաբար անթույլատրելի համարելով Տիկնիկային թատրոնի ընտրությունը:

Հիմա արդեն այդ ֆիլմը մոռացության է տրվել: Սակայն մեզ մի հարց է հետաքրքրում, թե ինչու՞ են մեր ակտիվիստները նման մոլեռանդությամբ, ինչը գուցեև արդարացված է, հանդես գալիս նմանաբովանդակ ֆիլմերի դեմ, բայց բնավ չեն մտածում այն մասին, որ մի շարք հեռուստաընկերություններ ցուցադրում են ակնհայտ էրոտիկ ֆիլմեր, այնպիսի տեսարաններ, որտեղ առկա են նաև միասեռականների «հակումները» պատկերող կադրեր:

Տիկնիկային թատրոնում այդ ֆիլմը կարող էին դիտել մոտ 150 մարդ, ու դա անթույլատրելի էր: Բայց հեռուստաեթերն ապահովում է շատ ավելի մեծ լսարան: Հետևաբար, հենց հեռուստատեսության դեմ պետք է ուղղել պայքարի սլաքը, որպեսզի այլևս չխախտվեն օրենքն ու չցուցադրվեն մեր բարոյականությունը խաթարող ֆիլմեր: