ՀԵՐԹԱԿԱՆ «ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹԸ»


 

Ինչպես արդեն տեղեկացել ենք, Հայաստանում գիտության և գիտական հիմնարկների աշխատանքների բարելավման նպատակով   ThoΗson Reuters-ի Web of Knowledge համակարգը տրամադրել է 6 միլիոն դոլարից ավելի գումար: Ըստ Գիտության պետական կոմիտեի` դա պետք է տրվի մի շարք կազմակերպությունների: «Որո՞նք են այդ կազմակեր պությունները» հարցին  

ԳՊԿ-ի պատասխանն ավելի քան մանվածապատ էր.

- Գիտության պետական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե հայաստանյան կոնկրետ ո՞ր գիտական և գիտատեխնիկական կազմակերպություններն են ընդգրկված և ի՞նչ սկզբունքով են ընտրվել: Պարզվում է` կնքված պայմանագրային գինը էապես կախված է օգտվող կազմակերպությունների թվից, իսկ գումարը շատ արագ աճում է կազմակերպությունների քանակից կախված, մինչդեռ կոմիտեն նշում է, որ իրենց մոտ եղած գումարը սահմանափակ է, և չեն կարող բաժանորդագրվել բոլորի համար, դրա համար բաժանորդագրվել են հիմնական կազմակերպությունների համար: Չնայած պայմանագիրը ստորագրված է, սակայն կոմիտեն ճշգրտում է կազմակերպությունների ցանկը: Հետագայում գուցե աճի կազմակերպությունների թիվը, սակայն այս պահին բաժանորդագրված են ԳԱԱ բոլոր հիմնարկությունները և պետական բուհերը, գրադարաններից ընդգրկված են ԳԱԱ գրադարանը, ԵՊՀ-ն և մի շարք այլ բուհերի գրադարաններ: 

Համաձայնեք, որ սա բավական կցկտուր ու անորոշ պատասխան է, յուրատեսակ ծխածածկույթ, քանզի հստակեցված չեն կառույցները, չկա հաստատված ցուցակ: Եվ, ինչպես հաճախ, հավանաբար այս գումարները բաժին կհասնեն բոլոր նրանց, ովքեր արդեն տարիներ շարունակ կլանում են գիտությանն ուղղված ֆինանսական միջոցները, փոշիացնում դրանք:

Գիտության պետական կոմիտեն այս դեպքում ևս հավատարիմ է մնացել իր գործելաձևին: