ԹԱՓԱՌՈՂ ՄՏՔԵՐ


 

* Իդեալիստները վարդագույն ակնոցները հանում են այն ժամանակ, երբ ցանկանում են դրանք սրբել:

* Եթե հնարավոր լիներ աշխատել առանց հիմարների, ամեն աշխատանք էլ մտավոր կդառնար:

* Օդային ամրոցներ հաճախ նրանք են կառուցում, ովքեր միջոցներ չունեն տուն կառուցելու:

* Ոմանք իրենց սխալների համար վճարում են, մյուսները սխալներից ազատվում են` փրկագին տալով:

* Կանայք, քանի գնում, այնպիսի կշիռ են ձեռք բերում, որ նրանց այլևս հնարավոր չի լինում ձեռքերի վրա տանել:

* Հայտարարություն. «Ուզում եմ ամուսնանալ»:

Ծանոթություն. Բազմահարկերի առաջին և վերջին հարկերում բնակվողները առաջարկություն չանեն:

* Ամուսնությունը վիճակախաղ է, սակայն դա չի նշանակում, թե պետք է մասնակցել բոլոր խաղարկություններին...

* Մարդիկ ամուսնանում են երջանկությունը կորցնելու վախից և բաժանվում` այդ երջանկությունն ավելացնելու ցանկությունից:

Հավաքեց Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ