ՄԱՔՐՎԵԼ ԵՆ «ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԸ»


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերջապես հաջողվել է Հայաստանի բջջային կապի բաժանորդների ցուցակները մաքրել այսպես կոչված «մեռած հոգիներից»: Պարզվել է, որ իրականում գոյություն չունեցող բաժանորդների ամենամեծ թիվը «ՎիվաՍելն» է ներկայացրել` շուրջ կես միլիոնով ուռճացնելով իր ծառայություններից օգտվողների քանակը: «ԱրմենՏելը» հավանաբար նախքան փաստաթղթերը ՀԾԿՀ¬ին ներկայացնելն է մաքրել ցուցակները, իսկ «Օրանժը» «մեռած հոգիներ» չի ունեցել, քանի որ համեմատաբար նոր ընկերություն է: Երեք օպերատորների ներկայացրած թվերի հանրագումարում պարզվել է, որ Հայաստանում 3,6 միլիոն մարդ օգտվում է բջջային կապից: Այսինքն, ներկայացված թիվը ճշգրտորեն համընկել է Հայաստանի բնակչության թվին: Ենթադրվում է, որ նման ցուցանիշ ստացվել է այն իրողության արդյունքում, որ սպառողների մի մասը վերջին տարիներին 2-3 բջջային հեռակապից է օգտվում: