ՎԻՃԵԼ ԵՆ


ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարներից մեկի և ֆինանսների փոխնախարարի միջև օրերս կոշտ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Փոխնախարարը միջազգային մի համաժողովի ժամանակ հայտարարել է, թե դրամը կարող է մինչև 30 տոկոսով արժեզրկվել: Նշված կարծիքը զայրացրել է ԿԲ ներկայացուցչին, ու վերջինս փոխնախարարին առաջարկել է հիմնավորել, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ, երբ նույնիսկ ամենաբարդը համարվող տարվա այս ամիսներին իրենց հաջողվում է կայուն պահել արտարժույթի կուրսը: Ավելին, տատանումներ առավելագույնը մի քանի դրամի միջակայքում են արձանագրվում: Փորձելով արդարանալ, փոխնախարարը հակադարձել է, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել, ու տա Աստված, որ դրամի արժեզրկման վերաբերյալ իր կանխատեսումը չիրականանա: