ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ


Երկրի հիմնադիր նախագահին վերջերս սկսել է թվալ, որ մարդիկ կորցրել են հիշողությունն ու չեն հիշում, թե ում պաշտոնավարման շրջանում փոշիացվեցին խնայբանկերում ավանդադրված գումարները: Մասնավորաբար` նա սկսել է քննադատել բոլոր նրանց, ովքեր թալանել են մեր ժողովրդին: Խնայբանկերում ավանդադրված գումարների կորուստն էլ համարում է բնական ու օրինաչափ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, մի խումբ հասարակական կազմակերպություններ նախապատրաստական աշխատանքներ են կատարում` ստեղծելու նախաձեռնող խումբ, որը Տեր-Պետրոսյանի իշխանությունից պահանջելու է բոլոր ավանդադրված գումարները` ավանդատուների իրավունքները վիճարկելով դատարաններում: Իրավաբաններն, իհարկե, գործնականում անհնար են համարում ավանդատուների պահանջների բավարարումը, սակայն սա մի ակցիա կլինի, որը ցույց կտա, թե ինչպես են թալանել մարդկանց ու կողոպտել` այսպես շատերին մղելով դեպի աղքատություն...