ԲԻԶՆԵՍԸ ԿՀԱՎԵՐԺԻ


Առաջիկա ձմռանը մեկ խորանարդ մետր փայտը Երևանում վաճառվելու է 15 հազար դրամով: Նախորդ տարվա համեմատ վառելափայտի գինը 2-3 հազար դրամով թանկացել է, սակայն ստացվում է, որ այն կրկին հարմար այլընտրանք կհանդիսանա գազին: Վառելիքային բիզնեսով զբաղվողները վստահեցնում են, որ նախորդ տարին իրենց համար լավագույնն է եղել` վերջին տարիների համեմատ: Առաջիկա ձմռանը նույնպես նրանց սպասելիքները մեծ են: Նրանք վստահեցնում են, որ եթե հաջորդ ապրիլի 1¬ից գազը կրկին թանկանա, ապա, ինչպես ասում են` իրենց բիզնեսը կհավերժի: