Հա՞ որ...


Հավանական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ¬ի շուրջ համախմբված կուսակցությունների թիվն ավելանա: Ըստ տեղեկությունների` առայժմ անելիքի մասին չբարձրաձայնելով` այս ծրագրի ուղղությամբ են մտմտում Խոսրով Հարությունյանի Քրիստոնյա-դեմոկրատական միությունում և Արտաշես Գեղամյանի Ազգային Միաբանությունում: Մեկական մանդատի դիմաց նախորդ ընտրություններում Հանրապետականի շուրջ համախմբվելու «Հզոր Հայրենիքի» և ԺԱԿ¬ի հաջողված փորձը Խ. Հարությունյանին, Ա. Գեղամյանին ապացուցել է, որ միավորումը կարող է շարունակական ու անխուսափելի պարտությունները շրջանցելու լավագույն ելքը դառնալ: Ինչպես նաև` փոքրաքանակ ընտրազանգվածին ապացուցել, որ իր քվեն այս անգամ չի կորչի: ՀՀԿ¬ն էլ թեև իր երկու նոր հավանական գործընկերների մասին առայժմ չի շտապում բարձրաձայնել, բայց կարծեք թե դեմ չէ համախմբմանն ու ուժերի մեկտեղմանը: Ավելին, Հանրապետականի առաջնորդը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է համախմբման անհրաժեշտությունը: Քաղաքական դաշտն առողջանում է…