«Զրո հիմնախնդրի» զառանցախոսը


Ի՞նչ եղավ «Զրո խնդիր` հարևանների հետ» թուրքական ճամարտակումը, որը հենց Անկարան ինքն իրեն առաջադրեց: Ավելի ստույգ` հերթական փուչիկ էր, որն անվարժ հաշվարկներով` պիտի որ ուրիշ տերությունների աչքերը փակեր ու ծուռ հայելիներով խաղաղասեր, հարևանահարգ Թուրքիա խզբզեր: Չի´ ստացվում: Ու նույնիսկ իրենց խոսափող «Զամանն» է դիպուկ հարցադրում անում` - Այն, որ հիմնախնդիրների ցանկը օրեցօր ավելի է մեծանում` փաստ է. լինի դա Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Կիպրոսի կամ Իսրայելի հետ: Դժվար չէ կռահել, որ այս հրապարակումը սեփական անկարությունը նորից ուրիշների վրա բարդելու փորձ է, խոսքամիջում էլ` իր ծանրումեծությունը ցուցանելու նկրտում: Ահավասիկ. - Ներկայի պատկերը լավատեսական չէ: Բացի այդ, իսկապես ճիշտ է, որ Թուրքիան երբեմն արձագանքում է ավելի կոշտ, կոպիտ և սպառնալի` քան նրա հարևանները: Պարզ է մի բան` հիմնախնդիրն առկա է: Սակայն այդ հիմնախնդրի պատճառներն այնքան էլ հեշտ չէ ցուցադրել: Անհրաժեշտ է նաև հարցնել` ինչո՞ւ Թուրքիայի հարևանները հրաժարվեցին «զրո հիմնախնդիր» մոտեցումից և Թուրքիային ստիպեցին սպառնացող երկիր դառնալ: Մենք պետք է խոստովանենք, որ Հայաստանը մնում է բացառություն` մերձենալու Թուրքիայի ձգտումներում: Բայց մյուս հարևանների հետ Թուրքիան նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելու և տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու անկեղծ ցանկություն ցուցադրեց: Սկզբում Իսրայելը չպահեց խոսքը, ինչը լարվածություն առաջացրեց երկկողմ հարաբերություներում: Թուրքիան ավելի զայրացավ, երբ ի պատասխան թուրքական արձագանքի` Իսրայելը փորձեց ուժեղացնել համագործակցությունն Ադրբեջանի ու Կիպրոսի հետ: Թուրքիան մեծ ռիսկի ենթարկվեց` միջուկային ճգնաժամի բուռն շրջանում պաշտպանելով Իրանին: Փոխարենը Անկարան Թեհրանին խնդրեց թողնել Սիրիան: …Այսպես թե այնպես` Իրանը, ինչպես և Իսրայելը, որոշեց չհամագործակցել Թուրքիայի հետ: Այլ խոսքով` Իրանն ու Իսրայելը հնարավորինն արեցին, որպեսզի վիժեցնեն թուրքական քաղաքական քաղաքականությունը: Միաժամանակ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը վճռորոշ դեր խաղաց, որպեսզի տապալի «զրո հիմնախնդիր» թուրքական մարտավարությունը: Թուրքական քաղաքականությունը և կովկասյան¬արևելյան¬միջերկրածովյան առանցքում նրա աճող ազդեցությունը ջղայնացնում է շատ երկրների, որոնք մտածում են, թե հարևանների հետ Թուրքիայի լարված հարաբերությունները խաղաթուղթ է իրենց ձեռքին: Բարաք Օբամայի ԱՄՆ¬ն բացահայտորեն այդպիսի երկիր չէ: Համենայն դեպս` Ռուսաստանը չափից ավելի հաճախ է երևում` երբ նայում ես Ավիգդոր Լիբերմանի Իսրայելին, Ադրբեջանին, Հայաստանին, Սիրիային և Կիպրոսին: Ռուսաստանը կարող է շատ օգնել թուրքական արտաքին քաղաքականությանը և միաժամանակ բարեկամական հարաբերություններ պահպանել այդ երկրների հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը բավարար պատճառներ չունի, որպեսզի Թուրքիային խաղից դուրս նետի: Ռուսաստանը և ԱՄՆ¬ն ձգտում են հավասարակշռություն պահպանել` իրենց երկկողմ հարաբերություններում: Սակայն այդ հավասարակշռությունը 2 փխրուն պայման ունի. ֆրանս¬գերմանական ազդեցության տակ գտնվող Եվրոպական Միությունը և Թուրքիան: Նրանց խնդրել էինք օգնել` հավասարակշռությունը պահելու, բայց ԵՄ¬ն չհամաձայնեց դերակատարում ունենալ և Թուրքիային ետ մղեց: Այդժամ Թուրքիան որոշեց մերձենալ ԱՄՆ¬ի հետ այն պահին, երբ Ռուսաստանը նախընտրել էր համագործակցել ԵՄ¬ի հետ: Թերևս հիմա ավելի հասկանալի է, թե ո՞ր երկրներն են շահում, երբ Թուրքիան ներքաշված է իր բոլոր հարևանների հետ խնդիրների մեջ: Այսինքն` բոլորը պարտավոր էին Թուրքիայի դուդուկի տակ պարելով` նրան տարածաշրջանի «տեր» կարգել: Չեն արել, ուրեմն մեղավոր են` անկախ այն իրողությունից, որ այդ նույն հարևանների հետ հիմնախնդիրներ ստեղծողն իրենք չեն, այլ Թուր¬քի¬ա´ն: Ախր անհաշտությունը լուրջ ախտանիշ է, առավել ևս` երբ դրանով գենետիկորեն տենդում է արյունարբու ամբողջ մի ցեղախումբ: