ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացում Գորիս քաղաքում


Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին` պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը Պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված անհրաժեշտ բոլոր հարմարություններով: