35 հոթ¬դոգ` 10 րոպեում


Ամերիկյան Օհայո նահանգի Ցինցինատի ոչ մեծ քաղաքում անցկացված արագակերության մրցույթում հաղթելով` 27-ամյա Ջոուի Չեստնատը ստացել է 2 հազար դոլար և ոսկյա «հավի» գլխարկ: «Ծնոտ» կոչվող` բնավ ոչ մարզական այս մրցույթում Սան¬Խոսեից եկած մենեջեր Չեստնատը 10 րոպեի ընթացքում կուլ տալու արագությամբ կերել է 35 նրբերշիկահաց: - Մրցույթին ես վերաբերվում եմ որպես սպորտի և կհաղթեմ, որովհետև դրան պատրաստվել եմ ոչ մեկ օրում, այլ մի ջքանի շաբաթում, ասել է Ջոուն` արագակերության ունակությունը ցուցադրելուց առաջ:¬ Ինձ հիանալի եմ զգում` թարմ և դատարկ: Ես վստահ եմ, որ կհաղթեմ. ծանոթ եմ մյուս մասնակիցներին և գիտեմ, թե նրանք ինչի են ունակ: Չեստնատը «մարզվել» է տանը. րոպեացույցին հետևելով հոթ¬դոգեր է կերել: Իսկ գլխավոր մրցելույթից առաջ 3 օր գրեթե ոչինչ չի կերել: Արագա¬շատակերների հունարը սատարելու եկած հազարավոր երկրպագուների ներկայությամբ բոլոր մասնակիցները խժռել են խմորով փաթաթած 170 նրբերշիկ: