...ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ...


ԱԺ բացատրական բառարանից Հանրային (հասարակական) շահի գերակայություն ¬ Երբ քաղաքացու սեփականությունը հանդիսացող տունը քանդում են և տեղում կառուցում հանրային հասարակաց տուն£ «Դե հիմա գնացեք, մեկնաբանեք» «Ոչ թե Հայաստանն է Ռուսաստանի ֆորպոստը, այլ Ռուսաստանը Հայաստանի համար է ֆորպոստ ծառայում»` հայտարարեց դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը այնպիսի ոճով, կարծես ծովն է նետել մի քար, որ պետդումայի հարյուր պատգամավոր «հանել» չեն կարող£ Իսկ ո՞վ չի ուզում Ամենայն հավանականությամբ 2007թ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին մասնակցելու հայտ կներկայացնեն հիմնականում ընդդիմության ներկայացուցիչները£ Իսկ իշխանավորներն ամեն ինչ կանեն` նրանց «խաղից» դուրս թողնելու համար£ Ընտրակաշառքի դեմ «խաղ» կա, բայց միայն տեսականորեն Նույնիսկ միջազգային կառույցների ներկայացուցիչներն են համոզվել, որ Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կարելի է անցկացնել միայն մեկ պարագայում. եթե հնարավոր լինի յուրաքանչյուր քաղաքացու ականջի ետնամասում ծամոնի փոխարեն թաքնված տեսախցիկ ամրակցել և տեսագրել ընտրակաշառք տալու¬վերցնելու պահը£ Նախկին պաշտոնյաների նոստալգիկ երգը` Մ. Նալբանդյանի հանգով Անցա¯ք¬գնացիք, էլ չեք դառնալու Օ¯, դուք միշտ ուրախ, միշտ անհոգ օրեր` Ընդունակ միայն ուրախացնելու£ Համայնքի անունը դարձել է խորհրդանիշ Ասում են թյուրիմացություններից խուսափելու համար ընտրակաշառք տալու գործընթացը Աջափնյակում կոդավորված է£ Աջ ափի մեջ դրված կաշառքը հրահանգված է ընդունել, ձախինը` մերժել£ Տիրապետելու համար մարդաորսի գաղտնիքներին Ասում են` որոշ քաղաքական ուժեր անհրաժեշտ ընտրազանգված ապահովելու նպատակամղումով մարդաորսի դասընթացներ են անցնում այդ գործում պրոֆեսիոնալ Եհովայի վկաների մոտ£ Կրիմինալի երգը` Թումանյանի հանգով Մենք բոլորս գող ենք կյանքում Ամուր կառչած «տանիքից», Հերթով գալիս թալանում ենք Թշվառ, անտեր այս երկրից£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ